Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս լուծված չէ. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետեւանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռեւս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետեւանքների եւ մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Լին Թրեյսին:
Անդրադառնալով անվտանգության եւ սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշել է, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերեւս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, եւ ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի եւ որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- նշել է Լին Թրեյսին:
Դեսպանը ընդգծել է, որ այս խնդիրների լուծումը անչափ կարեւոր է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում եւ նրանց անվտանգությունն ու ապահովություն է վտանգվում, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը