Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ո՞վ կապ ունի Հայաստանի հետ

. Ի՞նչ կապ ունեն քաղհասարակության կառույցները, «իրավապաշտպանները» Հայաստանի հետ. ոչ մի։ Նրանց մեծամասնությունը արևմտյան «մեդրեսեներում» ձևավորված դեմքեր են, որոնք հրահանգով լռում են, հրահանգով ակտիվանում։ Այդ պատճառով էլ չեն արձագանքում չդադարող դատաիրավական այլանդակություններին։

. Ի՞նչ կապ ունեն դերասան-երգիչ-երգչուհի, «աստղեր» կոչվող մարդիկ Հայաստանի հետ. ոչ մի։ Ծովափներից իրենց ֆոտոներով ու ինֆանտ մակագրություններով ամեն օր սոցցանցերն ու լրահոսը լցնող «աստղերը» ի՞նչ կապ ունեն նույն օրը, նույն պահին սահմանին կանգնող և մեռնող զինվորի ու սպայի Հայաստանի հետ։ Որպես հասարակություն ու պետություն ունեցող ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք հասկանալ, որ սահմանի զոհի լուրը և «աստղի» երջանկության ֆոտոն չեն կարող իրար հաջորդել։

Դա միայն բարոյական խնդիր չէ, դա շատ ավելի լուրջ խնդիր է՝ միասնական պետության։

. Ի՞նչ կապ ունի Երասխը, Կութը, Սոթքը, Սև լիճը Հայաստանի հետ։ Շատ աղոտ կապ։ Ի՞նչ կապ ունի սահմանի պատերազմը Հայաստանի հետ. այնքանով-որքանով։

. Ի՞նչ կապ ունի զոհվող 18-20 տարեկան զինծառայողը ռեստորանա-քեֆային Հայաստանի հետ։

.Ի՞նչ կապ ունեն պետական ինստիտուտները Հայաստանի հետ։ Այդ կապը խիստ վերապահումով է։ Անցեք Բաղրամյան պողոտայով. ի՞նչ կապ ունի ԱԺ-ն Հայաստանի հետ. ոչ մի։ Ի՞նչ կապ ունի նախագահականը Հայաստանի հետ. ոչ մի։

. Ի՞նչ կապ ունի Արտգործնախարարությունը Հայաստանի հետ. ոչ մի։ Մի կառույց, որն այս բարդագույն փուլում ամիսներ շարունակ նախարար ու փոխնախարարներ չունի։

. Ի՞նչ կապ ունի այսօր սփյուռքը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

. Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

. Ի՞նչ կապ ունեն Մայր բուհը, Գիտությունների ակադեմիան, մյուս՝ միտք և տրամադրություններ գեներացնող համակարգերը. գրեթե զրո։

. Ի՞նչ կապ ունի Նիկոլի ներկայացրած կառավարության ծրագիրը Հայաստանի հետ. ոչ մի։

Նրա նախորդ բոլոր ծրագրային թեզերը ջախջախվել են՝ տարրալուծվելով պատերազմի և աղետի մեջ։

Այս բոլոր կառույցներն ու միավորները շատ արագ կվերգտնեն իրենց անելիքը և կապն այսօրվա իրական Հայաստանի հետ, հենց երկրում մթնոլորտը փոխվի, և պետությունը սկսի կենդանության նշաններ ցույց տալ։ Այսօրվա Հայաստանում բոլոր կապերը խզված են։ Այսօր մենք մտել ենք մի փուլ, երբ հասարակության մեջ դադարում են գործել բոլոր ուղղահայաց և հորիզոնական կապերը։ Հայաստանը դադարում է միասնական պետություն լինել։ Միասնական խնդիրներ, նպատակներ, միասնական ցավի զգացում, միասնական բարոյական չգրված նորմեր, միասնական պատկերացումներ իրականության մասին մենք հիմա չունենք։

Հայաստանի հետ այսօրվա իրական կապը պահում են.

. Եկեղեցին, բազմաթիվ հոգևորականներ, ովքեր իրենց տեղերում գրագետ և համբերատար աշխատում են մարդկանց հետ։

. Համառորեն իր ամենօրյա աշխատանքն անող մարդը՝ բժշկից մինչև բանվոր, ցավն իր մեջ զսպելով, իր փոքր կամ մեծ կարևորության գործն անելով, լրացնելով պետության չարածը։

. Բիզնեսը, որը որոշ ոլորտներում իր վրա է վերցնում պետության գործառույթները և ապահովում երկրի կենսունակությունը։

. Հանրային գործիչների մի 15-20 հոգի, որոնք ամեն օր գրում, խոսում են իրական Հայաստանի մասին, զգուշացնում ռիսկերի մասին, փորձում քննարկել հնարավոր անելիքը։

. Բանակը, որը կանգնած է իրական սահմանին ու պատասխանում է թշնամու կրակոցներին։

Ո՞րն է հետևությունը։

Մեր իրականությունը շատ ավելի ծանր է, քան մենք պատկերացնում ենք։ Ներպետական և ներհասարակական քանդված կապերի մասշտաբը հուշում է, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության կրախը։ 1991-ից անկախություն ստացած Հայաստանից գրեթե ոչինչ չի մնացել, փոխվել է գրեթե ամեն ինչ՝ պետության տարածքը, կշիռը, մեր երազանքները, հայկականությանը միավորող գաղափարները, մեր պատկերացումները՝ մեր և երկրի մասին։

Ո՞րն է հեռանկարը

Ամենայն հավանականությամբ՝ մենք կանգնած ենք նոր փուլի նախաշեմին՝ գրեթե նոր պետության նախաշեմին։ Մենք կանգնած ենք այնպիսի ծավալուն և խորքային փոփոխությունների անհրաժեշտության առաջ, որի արդյունքում պետք է փոխվեն ու արմատապես վերանայվեն ներպետական և ներհասարակական խաղի կանոնները, բարքերը, կառավարման մեխանիզմները, փոխվեն էլիտաները, հանրային կյանքի դերակատարները, մեր պատկերացումները՝ մեր և այլոց մասին։