«Հայաստան» դաշինքն ԱԺ-ում հայտարարություն տարածեց
ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի ՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումից առաջ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդես եկավ սահմանին տիրող լարված իրավիճակի շուրջ բաց կամ փակ քննարկում անցկացնելու առաջարկով։
Ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հրապարակեց իրենց խմբակցության հայտարարությունը՝ օրեր առաջ CNN Turk-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած աղմկահարույց ձևակերպումների առնչությամբ։
«Ոգևորվելով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի սահմանագծման ու սահմանազատման հարցերում։ Նա խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով։ Ալիևը ՀՀ-ից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի ԼՂ-ը։ Նա պահանջում է նաև հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով։ Կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է «սեփական պարտության հետ համակերպված» Հայաստանին զենք չմատակարարել։ Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից։ Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է։ Հուսանք, որ տվյալ դեպքում լռությունը համաձայնության նշան չէ։ Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է որպես թուլության նշան ու անցել գրոհի։ Ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը։ Սա անթույլատրելի իրավիճակ է։ Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ո՛չ մեր արժանապատվության, ազատության ու անկախության գնով»,- ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է