Նիկոլ Փաշինյանն անհապաղ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից
Իրավիճակը լարված է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում․ կան զոհեր, ընթանում են ինտենսիվ մարտական գործողություններ, իսկ պատճառը մեկն է. Հայաստան փաստացի չի կառավարվում, թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
«Բոլոր գործընթացները ընթանում են իներցիոն բնույթով։ Ոչ մի հարցի լուծման վերաբերյալ կողմերի միջև որևէ ձևաչափում քննարկումներ և բանակցություններ չեն ընթանում։ Սա կարող է հանգեցնել առավել ծանր և անվերահսկելի հետևանքների։ Իրավիճակի լուծման մեկ տարբերակ գոյություն ունի․ Նիկոլ Փաշինյանն անհապաղ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից և Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։ Այս ամենը պետք է տեղի ունենա հնարավոր սեղմ ժամկետում և անհապաղ»,- գրել է Ղազարյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է