Սա Ադրբեջանի ու Գուգլի համատեղ հանցագործությունն է մեր պետության հանդեպ, որը չէր լինի, եթե մենք իրական իշխանություն ունենայինք. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել․
«Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պատճառներով Ադրբեջանն ավելի ու ավելի ցինիկ ու ագրեսիվ է դառնում։
Գործը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը պայմանավորվել է Գուգլի հետ եւ համատեղ որոշել, թե մենք մեր երկրի ներսում, որ ճանապարհներով կարող ենք երթեւեկել, իսկ որով՝ ոչ։
Տեղադրում եմ երկու քարտեզ։ Մեկով Գուգլ մափը ցույց է տալիս, թե ինչպես պետք է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից հասնենք նույն մարզի Բաղանիս գյուղ, իսկ մյուսում պատկերում է, թե Աչաջրից ինչպես կարող ենք հասնել Տավուշի Կիրանց գյուղ։
Սա Ադրբեջանի ու Գուգլի համատեղ հանցագործությունն է մեր պետության հանդեպ, որը չէր լինի, եթե մենք իրական իշխանություն ունենայինք։
Հատուկ լրատվամիջոցների համար շեշտում եմ, որ սա չի նշանակում, որ արդեն իսկ կայացել է, այսպես կոչված, անկլավների փոխանակման համաձայնությունը։ Սա Ադրբեջանի ցինիզմի եւ հանցագործության դրսեւորում է։
Գուգլ մափի քարտեզով, այսպես կոչված gps-ով Հայաստանի սահմաններն աղճատված են։ Այն ոչ մի աղերս չունի անգամ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած սահմանների հետ։ Սահմանագիծը Գուգլը տեղափոխել է մի աննշան արեւմուտք, որի հետեւանքով հսկայական տարածքներ հայտնվում են Ադրբեջանի կազմում, այդ թվում եւ իմ հայրենի գյուղի՝ Կիրանցի կամուրջը, հորեղբորս տունը, որոնք երբեք Խորհրդային Ադրբեջանի տարածքում չեն եղել։
Վարչախմբի անգործությունից օգտվելով Ադրբեջանը նոր հանցանքի է գնացել՝ հանցակից դարձնելով նաեւ Գուգլին։ Ի դեպ, հենց այս աղճատված սահմաններով էլ Սյունիքում բանավոր պայմանավորվածությամբ՝ gps-ով սահմաններ են որոշել ու որոշում։
Վարչախմբից պահանջում եմ հանդես գալ պարզաբանումով եւ պահանջում եմ վայրկյան առաջ Գուգլի սեփականատերերից պարզել, թե ինչ հիմքով են սահմանն աղճատել, ապա Ադրբեջանի պահանջով մեզ պարտադրում այս կամ այն երթուղին՝ հսկայական վնաս հասցնելով նաեւ զբոսաշրջությանը եւ տնտեսության այլ ճյուղերին, միաժամանակ խուճապ առաջացնելով բնակչության շրջանում։ Գուգլը պարտավոր է վայրկյան առաջ ուղղել սխալը եւ վերջ տալ Ադրբեջանի քմահաճույքների կատարմանը»»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է