Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

1992թ. այս օրը ստեղծվեց Արցախի Պաշտպանության Պետական Կոմիտեն

1992թ. այս օրը` օգոստոսի 15-ին Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտեն՝ գործադիր կառավարման բարձրագույն մարմին, որն ամբողջ իշխանությունն ու ռեսուրսները կենտրոնացրեց իր ձեռքը, կյանքի կոչեց լիակատար մոբիլիզացիա՝ հնարավոր դարձնելով հաղթանակը։ Այն ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի առաջարկով:

Ռոբերտ Քոչարյանը հուշագրության մեջ ընդգծում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Բորիս Բաբայանի դերը՝ ստեղծված իրավիճակում ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնող միասնական ղեկավար մարմին ձևավորելու նախնական քննարկումներում:

Հատկանշական է Ռոբերտ Քոչարյանի հատկապես հետևյալ դիտարկումը. «Իհարկե, կասկածներ դեռ ունեի. այդ հանգամանքներում անհնար էր բացարձակ վստահ լինել հաջողությանը: Բայց տեսնում էի, որ մարդիկ հույսով են նայում ինձ: Հայտնվել էի մի վիճակում, որտեղ ընտրություն չկա, հատկապես երբ հասկանում ես՝ եթե ոչ դու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի: Չէ՞ որ հարցն այսպես էր դրված. կորցնում կամ չես կորցնում հայրենիքդ ամենաուղղակի իմաստով»,-պատմում է Ռոբերտ Քոչարյանը:

29 տարի առաջ, այս օրերին Արցախում իսկապես օրհասական իրադրություն էր: Շուշիի ազատագրման փայլուն գործողությունից, Բերձորի ազատագրումից ու Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելուց հետո, ճակատում ձախողումներ եղան և ծանր կորուստներ, մեկը մյուսի հետևից: Ընկավ Շահումյանի շրջանը, թշնամին գրեթե լիովին գրավեց Մարտակերտի շրջանը, այլ ուղղություններում ևս ռազմական իրադրությունը մխիթարական չէր, ավերված գյուղեր, հազարավոր ու հազարավոր փախստականներ, թշնամու օդուժի ռմբահար հարձակումներ, անդադար հրետակոծություն...:

Հենց այդ ժամանակահատվածում էր, որ Արցախում ընդունվեց դժվարին, բայց, ինչպես պատմությունն ու հետագա ընթացքն ապացուցեցին՝ տվյալ իրավիճակում հնարավոր միակ ճիշտ որոշումը. հայտարարել ռազմական դրություն՝ օգոստոսի 12-ին, կազմավորել Պաշտպանության պետական կոմիտե, իշխանության գրեթե բոլոր լիազորությունները փոխանցել այդ կառույցին, կենտրոնացնել բոլոր ուժերն ու ռեսուրսները, ամեն ինչ ծառայեցնելով մեկ գերնպատակի՝ հաղթանակ, որն այս դեպքում նշանակում է նաև՝ սեփական հողի վրա գոյության իրավունք և ապագա:

Պաշտպանության Պետական Կոմիտեի ղեկավար հետևյալ կազմ ձևավորվեց՝

Ռոբերտ Քոչարյան – ՊՊԿ նախագահ

Կարեն Բաբուրյան - նախագահի տեղակալ

Սերժ Սարգսյան - Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար

Արմեն Իսագուլով - Ներքին գործերի ղեկավար

Սամվել Բաբայան - Ինքնապաշտպանության ուժերի ղեկավարի տեղակալ, ՊԲ հրամանատար

Բորիս Առուշանյան - Տնտեսական գծով ղեկավար

Վալերի Բալայան - Պաշտպանության և ավտանգության կոմիտեի ղեկավար

Պաշտպանության պետական կոմիտեի առաջին քայլերը բխում էին ստեղծված իրավիճակից ու լիովին համահունչ էին օրախնդիր պահանջներին. ընդհանուր զորահավաք, կամավորական ինքնապաշտպանական ջոկատներից անցում կանոնավոր բանակի՝ համապատասխան կառուցվածքով ու անհրաժեշտ կարգապահությամբ, բոլոր նյութական ռեսուրսների կենտրոնացում և խիստ վերահսկողություն...

Առաջինը. բացի ընդհանուր զորահավաքից, արմատապես վերափոխվեց Արցախի պաշտպանության կառուցվածքը. ձևավորվեց վեց պաշտպանական շրջան (ժամանակին, 18-րդ դարում Արցախի և Սյունիքի մելիքությունները նույնպես պաշտպանությունն իրականացրել են պաշտպանական շրջաններով՝ սղնախներով), բոլոր ջոկատները վերակազմավորվեցին բանակային կառույցների՝ «դասակ, վաշտ, գումարտակ» սխեմայով, միասնական հրամանատարության միանձնյա ենթակայությամբ:

Բացի զուտ բանակային, պաշտպանական խնդիրներից, ՊՊԿ-ն ստեղծված պայմաններում անում էր ամեն ինչ՝ ռազմաճակատի թիկունքում կյանքի բնականոն ընթացքն ապահովելու, կոմունալ ծառայությունների անխափան աշխատանքի, թշնամու գրաված շրջանների բնակչության կեցության պայմաններն ապահովելու համար:

Արդեն 1992 թվականի աշնան կեսերին հաջողվեց ռազմաճակատում շտկել իրադրությունը, ոչ միայն դադարեցնել թշնամու հետագա առաջխաղացումը, այլև անցնել դիրքային մարտերի: Իսկ 1992-ի նոյեմբերին արդեն Արցախի բանակն անցավ պատասխան հարձակողական գործողությունների: Դա բեկումնային պահն էր, որից հետո շարունակվեցին փառահեղ հաղթանակները՝ Մարտակերտի շրջանի ու շրջկենտրոնի ազատագրում, Քարվաճառի ազատագրում և այդպես շարունակ, մինչև 1994-ի մայիսի, այսպես ասենք՝ հաղթական հրադադարի պայմանագիրը...