«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի գյուղեր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ՝ օգոստոսի 8-ին, այցելել են Տավուշի մարզ, հանդիպել Ազատամուտ, Այգեհովիտ, Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս համայնքների բնակիչներին։
Այցը պայմանավորված էր հիմնականում մարզի մի շարք համայնքների հետ կապված մտահոգիչ տեղեկություններով։ Մասնավորապես, ակտիվորեն շրջանառվում է թեզը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից, որ մարզի որոշ համայնքներ ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին և դա ներկայացնում են որպես Հայաստանում գտնվող ադրբեջանական տարածքների վերադարձ։
Տավուշցիները «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հիմնականում բարձրաձայնել են այդ մտահոգությունները, խոսել սցենարի անթույլատրելիության մասին, քանի որ այդ դեպքում, այլ խնդիրներից զատ, թշնամու վերահսկողության տակ է անցնում նաև M4 միջպետական նշանակության հայ-վրացական ճանապարհը։
Դաշինքի պատգամավորները վստահեցրել են, որ քաղաքացիների բոլոր խնդիրներն իրենց մշտական ուշադրության ներքո են, այդ թվում՝ սահմանների հարցը, Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների գրավոր ու բանավոր պայմանավորվածությունները և անելու են հնարավորը՝ քաղաքացիների շահերը ամեն կերպ պաշտպանելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է