Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Կարծիք

Ցուկերբերգի «Ֆեյսբուք»-ից մինչև Արմեն Շեկոյանի «Անվերնագիր»

Բացում եմ «Ֆեյսբուքը», «բարի լույս»-ի փոխարեն հարցնում է՝ «մտքիդ ի՞նչ կա»: Հարցնում է և ստիպում մտածել: Ոնց որ մաթեմատիկայի իմ օղորմածիկ ուսուցիչը լինի: Գիտեր, որ չեմ սովորել, չեմ ուզում ոչինչ ասել, չեմ ուզում մտածել, չեմ ուզում ... մի խոսքով' հոգնած եմ, զզված եմ, թքած ունեմ..., բայց հենց մտնում էր դասարան, առաջինը ինձ էր հարցնում: «Մտքիդ ի՞նչ կա, աչքիս էլի դասը չես սովորել»,- ասում էր, բացում մատյանը, ակնոցը տեղավորում մեծ ու անճոռնի քթի ծայրին ու թե. «Հլը արի գրատախտակի մոտ...» :
Մտքիս, իհարկե, միշտ ինչ-որ բան կար, չէր կարող չլինել, բայց դա ոչ մի կապ չուներ մաթեմատիկական բարդ հաշվարկների եւ բանաձևերի հետ: Ես իմ աշխարհում էի ճգնում, իսկ նա ինձ պարտադրում էր տեղափոխվել իր աշխարհ: Ես համառորեն դիմադրում էի, ոչ նրա համար, որ չէի ուզում սովորել, ուղղակի իմ նախասիրություններն այլ էին: Ինձանից մաթեմատիկոս դուրս չեկավ, ես գիտեի, որ այդպես է լինելու, բայց դա չխանգարեց, որ ես միշտ հիշեմ իմ ուսուցչին, ավելին՝ հարգեմ նրան և հաճախ կարոտեմ:
Հիմա բացել եմ այս սատանայական «Ֆեյսբուքը» ու կարդում եմ. «Մտքիդ ի՞նչ կա»: Ոչ մի ավելի բառ, ոչ մի «բարև, ոնց ե՞ս», ոչ մի «բարի լույս», կարճ ու կոնկրետ՝ «մտքիդ ի՞նչ կա»: Ուզում է իմանալ... և ամեն ինչ: «Է~, -ասում եմ ինքս ինձ,- մտքինս որ գրեմ, կհիվանդանաս, ու ոչ մի հակավիրուս քեզ չի օգնի: Քեզ ի՞նչ, թե իմ մտքին ինչ կա: Ո'չ օգնելու ես, ո'չ հարցս լուծելու ես, միայն էն BBC հարևանների նման խոսքս տանելու ես, հասցնես աշխարհի ծայրը ու նրանց մտքերն էլ պղտորես: Ուզածդ ի՞նչ ա' որ էս կես հարևանությունն էլ վերանա՞: Ոնց հայտնվել ես, հարևաններով էլ սուրճի չեն հավաքվում, որ թաղի, երկրի, աշխարհի բանուգործից տեղեկություններ փոխանակեն, իսկ եթե հավաքվում էլ են, բոլոր պատմությունների հղումների աղբյուրը դու ես: Բա այսպես կլինի՞: Նստում ես տաքսի, վարորդը քեզանից է խոսում, մտնում ես վարսահարդարի մոտ' նույն պատկերն է: Եկել, չես եկել, մարդկություն, հարևանություն, եղբայրություն, նույնիսկ' առաջին սիրո խոստովանություն..., բոլոր, բոլոր տեսակի հարաբերությունները դռնովդ ես անցկացնում: Ոնց ուզում, այնպես էլ անում ես: BBC Շողիկն էլ, արդեն երբ հարևաններին հանդիպում է, գլուխը կախ հարցնում է' «Ֆեյսբուք»-ում ի՞նչ կա: Խեղճ Շողիկ: Քո դարդից ընկճվել, կծկվել' կես բուռ է դարձել: Սա է՞ր ուզածդ, մարդկանց ստորացնում ես, իսկ նրանք հոժարակամ շարունակում են քեզ պատմել իրենց մտքին եկածն ու եղածը: Մտքովս մի բան անցավ' փաստորեն, դու էլ ես օլիգարխ, խաբեբա, սրիկա.... Ի՞նչ տարբերություն քո և մեր օլիգարխների միջեւ: Մերոնք փոքրերին են խժռում, հացից զրկում, հետո չորս տարին մեկ 5000 դրամով «խաթրներն առնում», դու այդ 5000 դրամն էլ չես տալիս ու դեռ խառնում ես բոլորին իրարով: Խելք եմ ասել, է~: «Հայի հետին խելքը» քոնն է, քոնը, իսկ մենք, այս էլ քանի դար ընկած, փնտրում ենք, թե որտեղ է կորել այն:
BBC Շողիկն այլ ելք չունի, հավանաբար չի դիմանա այս փորձությանը, իսկ դու, իբր ոչինչ էլ չի եղել, շարունակում ես հարցնել. «Մտքիդ ի՞նչ կա»: Ոնց որ մեր Ազգային ժողովի մեծամասնության ներկայացուցիչներից լինես: Ամեն ինչ ուզում ես իմանալ, բայց ոչինչ չանել»:
Գալիս եմ տուն, կինս հարցնում է. «Ֆեյսբուք»-ում ի՞նչ կա»: Մտնում եմ' տեսնեմ ինչ կա, պարզվում է նա էլ է «Ֆեյսբուք»-ում: Երեխաներիս մասին «Ֆեյսբուք»-ից եմ տեղեկանում, ընկերներիս մասին' ևս: Հա, ընկեր ասացի, հիշեցի' բա «Ֆեյսբուք»-ի ընկերությո~ւնը: Ով ասես, ինչ մակարդակի արարած ասես հայտնվում և ընկերանալու հայտ է ուղարկում: Չգիտես էլ' հայտն ընդունե՞լն է ճիշտ, թե՞ մերժելը: Ընդունում ես ու ընկնում կրակը: Չընդունես, միևնույն է' կրակի մեջ ես: Ուզում ես ինքդ քեզ կառավարել, չի ստացվում... Ինքն է քեզ կառավարում, և եթե մի քիչ ջղերից թույլ լինես, մի քիչ էլ' անգրագետ, Չե Գեւարային կընդունես որպես ազգային հերոս, որ մարտնչել է Սասնա սարերում, մահկանացուն կնքել է 37 թ. Երևանում և հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում:
Մարդը, նստած Ամերիկայում, իրենով է արել ամբողջ աշխարհը ու չի բավարարվում: Ամեն վայրկյան քիթը մտցնում է իմ ու Աստծո հարաբերությունների մեջ և հարցնում է. «Հը~, մտքիդ ի՞նչ կա» : Ասում եմ' «ինձնից յան տուր», չէ~, ինքն էլի իր ոճի մեջ է' «մտքիդ ի՞նչ կա»:
Մի օր որոշեցի, որ մտքիս էլ ոչինչ չի լինելու, և մի տասը օր ոչինչ չէի մտածում: Այսինքն' մտածում էի, բայց «Ֆեյսբուք»-ում չէի գրում: Մի անծանոթ ընկեր գրեց. «Էս ո՞ւր ես կորել, ոչինչ չես գրում, ստեղ չե՞ս, ապե'ր»:
«Ապեր»-ով դիմելաձևը մտերմության նշան էր: Նայում եմ նկարին, չեմ ճանաչում: Մտնում եմ, այսպես ասած, նրա էջը, փորփրում նկարները, կապերը, ընկերներին... Մի խոսքով' չեմ ճանաչում, և վերջ: Նրա ընկերների ցանկից գտնում եմ ինձ ծանոթ մի անձնավորության, հարցնում եմ. «Ո՞վ է: Այս տղային ճանաչում ե՞ս»:
Պատասխանը չի ուշանում. «Հա, գիտեմ, էդ ինքը չի»:
«Այսինքն' ո՞նց....» ,- զարմանում եմ:
«Հա, բռա'տ, ինքը տղու պրոֆայլով աղջիկ ա»,- շարունակում է իրազեկել ծանոթս և իր կողմից խնդրանք ավելացնում. « Էս մեր մեջ մնա, էլի»:
«Տրանսվեստիտ ա՞»,- հարցնում եմ:
«Չէ, չէ,- բացատրում է ծանոթ «ընկերս»,- ինչ-որ ծառայությունների մեջ ա, «խաղեր ա տալիս», մարդկանց տրամադրություններն ա պարզում, վերլուծում, զեկուցում»:
«Հա~, հասկացա , ՊՈԱԿ -ա»,- գրում եմ:
«Հա, դե, տենց մի բան»,- պատասխանում է ծանոթս:
«Այսինքն' վիրտուալ տրանսվեստիտ»,- շարունակում եմ ես:
Ծանոթս ժպտացող «սմայլիկ» է ուղարկում: Պատասխանից հասկացվում է, որ իրար հասկացանք: Երկուսս էլ չենք կասկածում, որ մեր նամակագրությանը հետևում են, բայց, միևնույն է, չեմ կարող գրել, թե մտքիս ի՞նչ կա: «Բա դա գրելու բա՞ն է»,- մտածում եմ ես ու մեկ էլ համակարգչիս էկրանին, կարծես, իմ ջիգրու բազմում է «Հայ աղջիկների անհավանական արկածները գիշերային ակումբում» գրառումով, մեծ կրծքերով և անճոռնի հետույքը ցցած մի աղջկա նկար: «Այ քեզ բա~ն,- մտածում եմ,- փաստորեն, «Ֆեյսբուք»-ը նաև զգուշացնում է»:
Ու հենց այդ պահին, որպես մտածածիս հաստատում, հաջորդ գրառումն է հայտնվում էկրանին' «Զարուհին վերադարձել է. Վերջացավ Անի Զախարյանի աստղային ժամանակաշրջանը»:
Ընդհանրապես, «Ֆեյսբուք»-ում ամեն ինչ կա, հայրենասիրություն, դավաճանություն, աստղեր' կոնյակից սկսած մինչև պոռնոարտադրության, քաղաքական գործիչներ և այլն: Ամեն ինչ վաճառվում է' ձրի, գնվում է' ձրի, գովազդվում է փողով: Ահա և վերջ: ՓՈՂ, որը քանդում է բոլոր պատերը, պատնեշները, գերեվարում է մարդկանց մտքերը և հանում դրանք վաճառքի, որոնց գնորդները հենց իրենք են' այն նույն մարդիկ, ում «Ֆեյսբուք»-ը հարցնում է' «մտքիդ ի՞նչ կա»: Իսկ մտքիս այսօր առավոտից պտտվում է ընկերոջս' Արմեն Շեկոյանի «Անվերնագիրը»
Ես եկել եմ ու մի քիչ էլ
գըլգըլալեն դեռ կըհոսեմ:
Ես գրում եմ, որովհետև
դուք չեք թողնում, որ ես խոսեմ:
2013թ.
Երևան