Գեղամ Նազարյան. Հանրության լայն համախմբումն անհրաժեշտություն է
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չփոխեցին առկա իրավիճակն ու իրողությունները։
Այսօր հանրությունն արթնացավ եւ արձանագրեց, որ կրկին պատերազմ է, կրկին զոհեր ունենք։
Թուրքերը չեն հանդարտվում, չեն բավարարվում ձեռք բերածով։
նիկոլը շարունակում է կառավարել միանձնյա, իսկ հանրությունն էլ տեղյակ չէ, թե նա որ երկրին ինչ է խոստացել։
նիկոլի նմանատիպ գործողությունների եւ քայլերի առաջին փուլում մենք ունեցանք պարտություն, տարածքային հսկայական կորուստ, հազարավոր զոհեր։
Երկրորդ փուլում մենք արդեն իսկ ունենք զոհեր, բանակը, հանրությունը տեղյակ չէ, թե նիկոլն ում հետ եւ ինչ է բանակցում։
Այս ամենի հետեւանքը կարող է լինել նոր ձախողումը, նոր պարտությունը։
Այսօր ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես եկան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, անելով մի շարք կարեւոր եւ առանցքային շեշտադրումներ։
Այս իրավիճակում, կարծում եմ պետք է ակտիվ քայլեր եւ քաղաքական գործընթաց սկսել, այդ թվում ներառելով նրանց, ովքեր չեն քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, երկրում այնպիսի հանրային մթնոլորտ ձեւավորելու համար, որտեղ կգերիշխի՝ նիկոլը չպետք է լինի վարչապետ պահանջը։
Այսօր այլ գործիչներ եւս հանդես են եկել նմանատիպ առաջարկով։
Հիմա լայն համախմբման ճիշտ ժամանակն է։
600 հազարից ավելի ընտրողներն արդեն իսկ սկսում են հասկանալ, որ կոպիտ սխալ են արել՝ ձայն տալով պարտության ճարտարապետ նիկոլին։
Նրանք գիտակցում են, որ նիկոլի մնալը վարչապետի պաշտոնում նոր պարտությունների, աղետների, զոհերի պատճառ է հանդիսանալու։
Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հայաստան դաշինք


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է