Հայրենազրկման, հազարավոր զոհերի, անհետ կորածների, անպաշտպան գերիների համար պատասխան են տալու
Արդեն հայտնի էր, ապագա Խորհրդարանում Հայաստան դաշինքի առաջին քայլերից մեկը 44-օրյա պատերազմի ծնող պատճառների ու բոլոր հանգամանքների համապարփակ քննություն իրականացնող քննիչ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունն էր լինելու։
Բոլոր վարագույրները պետք է բացվեին ու պատասխանատուները կանգնեին արդարադատության առաջ։ Այսօր նույն գաղափարից խուսանաված իշխանությունը հայտնագործություն արածի դեմքով խոսում է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Բայց իր փրկօղակներով՝ ամեն շաբաթ Փաշինյանի հետ կլոր սեղանի շուրջ զրույցի բռնվող, ընտրություններում քիչ քվե ստացած ուժերի ներկայացուցիչներով։
Մինչդեռ՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը սահմանում է ՀՀ օրենքը։ Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել։ Կգա քննիչ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկի օրը, ամեն ինչ հանգամանալից կներկայացնենք։ Բայց այսօր իսկ հստակ է՝ հայրենազրկման, հազարավոր զոհերի, անհետ կորածների, անպաշտպան գերիների համար պատասխան են տալու։
ԱՐԴԱՐԱՀԱՏՈՒՑՈՒՄ լինելու է։
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է