ՔՊ ներկայացուցչի հարսանիքը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք. Գեղամ Նազարյան
Մեր երկիր պատերազմ եւ պարտություն, արյուն եւ աղետ բերած ուժի՝ ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը ընդամենը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը` անդրադառնալով Հայկ Սարգսյանի շքեղ հարսանիքին:
«Մեր երկիր պատերազմ եւ պարտություն, արյուն եւ աղետ բերած ուժի՝ ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը ընդամենը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք։ Կանգնում են զոհված հազարավոր տղերքի արյան վրա ու պարում։
Հիմա կասեք՝ բա չամուսնանա՞ն։ Իհարկե, պետք է ամուսնանան, պետք է երեխաներ ունենան։ Բայց ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք։
Ի դեպ, շիշ բռնողը մենակ չի, մենակ չի, մենակ չի։ Պարզապես նա քաղաքական ուժի, երկիրը ավերի մատնած, մեր երկիր դժբախտություն բերած ուժի ներկայացուցիչ է, այդ իսկ պատճառով հարկ համարեցի անդրադառնալ։ Ու կրկնում եմ, նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Տաշի տուշիով հարսանիք, ծնունդ, կնունք անողները տասնյակ հազարավորներ են։ Նրանց համար Շուշին ոչինչ է, մեր հազարավոր հերոս տղերքը ոչինչ են։ Անկեղծ ասեմ՝ իրենք էլ ինձ համար են ոչինչ»,- գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է