«Դուխովից» չխրատված Արարատի մարզպետի անհեթեթ հայտարարությունները
Պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած՝ մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, պարբերաբար կիրառել են նաև ականանետեր:
Արդեն գիշերը սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց, որ վիրավորվել է Երասխի համայնքապետը՝ Ռադիկ Օղիկյանը:
168.am-ը կապ հաստատեց Արարատի մարզպետի ժ/պ Ռազմիկ Թևոնյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Երասխում և արդյո՞ք տեղում ծանոթացել է իրավիճակին։
Ի պատասխան՝ մարզպետը վստահեցրեց.
«Ես երեկվանից այնտեղ եմ եղել, առավոտյան եմ եկել. լրիվ նորմալ է, լրիվ հանգիստ է: Ունենք մեկ վիրավոր, վիճակը լավ է, ժողովուրդն էլ «դուխով» է»:
Հարցին՝ եթե ամեն ինչ շատ լավ է, ինչպե՞ս է Երասխի համայնքապետը վիրավորվել, Ռազմիկ Թևոնյանը զարմանքով արձագանքեց․ «Վա՞յ»։
Նա խնդրեց մանրամասների մասին տեղեկանալ Պաշտպանության նախարարությունից:
Իսկ ինչ վերաբերում է «դուխովին», ապա ճնշող մեծամասնությամբ նիկոլին քվեարկած գյուղը շատ արագ դատարկվել է առաջին իսկ կրակոցներից հետո: Գյուղացիները հպարտ եւ դուխով հայտարարում են, որ շատ արագ գյուղից հանել են կանանց եւ երեխաներին:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց