Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Նրանց կալանավորեցին ազերի դատավորները

 

2018 թվականից սկսած, երբ իշխանությունն ահռելի հարձակումներ էր գործում դատարանների վրա, կային դատավորներ, որոնք չէին ենթարկվում այդ ճնշումներին, կայացնում էին անկախ որոշումներ։ Այդ դատավորների նկատմամբ գործեր էին հարուցվում, ճնշում էին, բայց նրանք շարունակում էին տուրք չտալ ճնշումներին։ Դատավորների մեծ մասը հլու-հնազանդ կամակատարներն էին իշխանության հրահանգները։ Կապիտուլյացիայից հետո, դատարանները կարծես ընդվզեցին կապիտուլյանտ իշխանության դեմ և անկախություն ցուցաբերեցին, սկսեցին մերժել կալանքի որոշումները՝ կայացնելով իրոք արդարադատություն։

Բայց հատկապես խորհրդարանական կեղծված ընտրություններից հետո դատավորների մեծ մասը վերադարձավ Փաշինյանին ընդունելի «վնգստոցի» միջավայր։ Չի եղել կալանքի միջնորդություն, որը չբավարարվի՝ կլինի պրոֆեսոր, համայնքապետեր, ազատամարտիկներ, թե հայրենասեր այլ մարդիկ։ Ընդդիմությունի՞ց է, ուրեմն անխնա կալանք։

Արդեն տպավորություն է, որ կա՛մ բոլոր դատավորներն են ընդունել ապօրինի խաղի կանոնները կա՛մ էլ դիտմամբ գործերը մակագրվում են այդ դատավորներին։

Հերթականությամբ կալանավորվել են Սյունիքի բոլոր քաղաքների ղեկավարները։ Կալանավորված բոլոր անձանց ընդհանրությունն այն է, որ ակտիվ պայքարել են, որ թուրքը չմտնի Սյունիք, ընտրվել են ժողովրդի կողմից, վայելում են ժողովրդի հարգանքը, «Հայաստան» դաշինքի անդամ են։

Այն քննիչներն ու դատախազները, որոնք կալանքի միջնորդություն էին ներկայացնում ու պաշտպանում, այն դատավորները, որոնք կալանք տվեցին Սյունիքի համայնքապետերին, վստահ եմ, նրանք կալանք կտային նաև Նժդեհին։ Նժդեհն էլ էր պայքարում Սյունիքի համար, պաշտպանում հայ ընտանիքները, էս տղերքն էլ նույնն են արել ու թերևս կշարունակեին նույնն անել, եթե դավադիր հայը իր ձեռքը չբարձրացներ մերօրյա նժդեհների վրա ու կալանք չտար՝ իմանալով, որ Սյունիքում Ադրբեջանական շահերը սպասարկող գործողություններ են սպասվում։

Այս պահին վտանգը Սյունիքի գլխին է, դա հեռվից երևացող վտանգ չէ, դա մեր քթի տակ է։

Երբ պատերազմը սկսեց, Նիկոլ Փաշինյանը բունկերում նստած՝ բանաստեղծություններ էր գրում «հաղթելու ենք» ոճի, Ալիևին տողեր էր ձոնում, իսկ Սյունիքի համայնքապետերը զենքը ձեռքներին՝ սահմանին էին։ Այսօր այդ մարդիկ կալանքի տակ են։

Քաջարանաի համայնքապետ Մանվել Փարամազյանը պատերազմի սկզբից ևեթ վերցրեց զենքն ու գնաց՝ լինելով համայնքի ղեկավար։ Հայրենի Սյունիքը վտանգի տակ էր, գնաց Սյունիքը պաշտպանելու։ Զուգահեռ տանենք՝ 90-ականներին, երբ պատերազմ սկսեց, Նիկոլ Փաշինիյանի հայրենի Տավուշն էլ էր վտանգի մեջ, բայց Նիկոլը չմնաց պաշտպանելու, թռավ։

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նույնպես պատերազմի օրերին զենքը ձեռքից չի գցել, վիրավորվել է։ Նա էլ իր հողի, իր ընտանիքի, իր պապերի գերեզմանի համար ոտքի է ելել։ Մխիթար Զաքարյանին կալանավորել առաջին անգամ չէ, որ փորձ էր արվում։ Ապրիլի 24-ին էլ էին փորձում կանլանավորել, բայց դատարանը մերժեց։ Միջնորդությունը։

 

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված համայնքապետերից ամենաերիտասարդն է։ Նա սահմանն էր պահում նաև կապիտուլյացիայից հետո և նա էլ պնդում է, որ թույլ չեն տալու ոչ մի թիզ զիջում Սյունիքից։ Հիմա նրան կալանավորել են, որովհետև նա օգնություն է բաժանել էն քաղաքացիներին, որոնց հողերը Հայաստանի իշխանությունը նվիրել է թշնամուն, և մարդիկ գոյությունը պահելու խնդիր ունեն։ Իշխանությունը համայնքապետին մեղադրում է, որ թույլ չի տվել բնակիչներիչն սովամահ լիներ, որինհետևողականորեն տանում էր Փաշինյանի իշխանությունը։

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանն էլ միացել է հայրենիքի փրկության համար զինված պայքարին։ Ու հիմա նրան մեղադրանք է առաջադրվել, թե սրանից 5 տարի առաջ երաժշտական դպրոցում ջետուցման համակարգը քաշելիս նախապատվությունը տվել եք թանկ գին առաջարկած ընկերության։ Սա ասում է մի իշխանություն, որը հատը 600 դոլարով զրահաբաճկոն էր առնում։ Այսինքն՝ իշխանությունը շարժվում է այն սկզբունքով, որ եթե ճարվի մեղադրյալը, կործը հանգիստ կկարվի սկզբունքով։

Սյունիքում կալանավորվել է նաև Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, որի գյուղի կեսը Փաշինյանը նվիրել է թշնամուն, ու համայնքապետն էր սահմանը պահում։ Ու նրա տանից զենք են հայտնաբերել, կարծես թե պետք է թշնամու դեմ մուրճով կռվեր։ Կալանավորվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Գասպարյանը, որը ԱԱԾ փոխգնդապետ է եղել, պատերազմի մասնակից է եղել։

Ի վերջո, այս մարդկանց մեղքը ո՞րն է, ասում են՝ թուրքը Սյունիք ոտք չի դնելու։ Փաշինյան-Ալիև զույգը հարձակում են սկսել Սյունիքի վրա, ու պայքարող տեսակին մաքրում են ճանապարհից։ Ալիևը Սյունիքն ուզում է վերցնել, Նիկոլն ազատում է դիմադրողական շարժումից։

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ մենք մեր երկրում վստահ ենք, որ հեսա կկալանավորվեն Առուշանյանը, Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը, և նույնկերպ վստահ ենք, որ մեր գերիներին կդատեն Ադրբեջանում։ Այստեղ հակաիշխանական գործիչների են դատում, որոնք, սակայն, պայքարել են Ալիևի դեմ ու «սյունյաց ողջույն» են փոխանցել Նիկոլին ու Ալիևին։ Քանի՞ անգամ է Ադրբեջանը ցանկացել կալանավորել այս հերոսներին։ Ալիևը գերիներ է այժմ պահում և՛ Սյունիքում, և՛ Երևանում․ այս մարդիկ գերի են Ալիևի ձեռքին։

Այսքանից հետո ի՞նչ եք կարծում՝ ո՞ր երկրի դատավորները կալանավորեցին մեր ազատամարտիկ տղերքին, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի։ Դատավորների անունները չենք նշում, որովհետև նրանք բոլորը մեկ անուն ունեն, կարծում եյնք՝ մեկ ազգություն ունեն ու ծառայում են Ադրբեջանի շահերին։ Վաղը, երբ այս ամենը վերջանա, պատմության մեջ պետք է նշել այն մարդկանց, որոնք այդ ամենը իրականացրել են, այդ հրամանները կատարել են։

Հ․Գ․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում ասում է․ «Օգտակար է, որպեսզի հնարավոր լինի վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի զինված ուժերը»։ Մեր զինված ուժերն էլ են մեր հողում, Ադրբեջանի զինված ուժերն էլ։ Մարդը Սյունիքը, Վարդենիսը համարում է վիճելի տարածք, ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը ոչինչ չի ասում։ Նույն պահին ոստիկանությունը այդ ճեպազրույցից քիչ հեռու տարածքից բերման է ենթարկում Գեղամ Նազարյանին, որի որդին զոհվել է այդ հողերը պաշտպանելիս։ Սա ամեն ինչ ասում է «մեր իշխանության» նպատակների ու մտադրությունների մասին։

Աղբյուրը՝ yerevan.today