ԿԸՀ-ն Սահմանադրական դատարանում ընդունեց ընտրախախտումների փաստը
Ընտրական ցոուցակներն օրենքով նախատեսված ժամկետներում հրապարակվել են, բայց եղել են թերի: Սահմանադրական դատարանում ԿԸՀ-ն հուլիսի 11-ին անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված 109 ընտրատեղամասերում ստորագրությունների բացակայության խնդրին, ընդունեց, որ եղել է նման խնդիր:
ԿԸՀ ներկայացուցիչը նշեց, որ սքանավորումից հետո հրապարակվել են նաև բացակայող փաստաթղթեր, որտեղ ևս կան ստորագրություններ։
Դրան ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը նշեց, որ դրանք արդեն իսկ կասկածի տակ են դրվում, որովհետև ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է։
ԿԸՀ-ն ընդունեց, որ ընտրական օրենսգրքի պահանջը խախտվել է ընտրական ցուցակների պաշտոնական հրապարակման մասով։
ԿԸՀ-ն ընդունեց այն, որն կրկնվող ցուցակի էջեր են եղել թվով 9 ընտրական տեղամասերում, որոնք հայտնաբերել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ նույնիսկ այդ հարցով նյութերն ուղարկվել են դատախազություն։
Դա ևս Ընտրական Օրենսգրքով արձանագրված խախտում է, որը նաև ֆիքսվեց ՍԴ նիստի ընթացքում, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչի կողմից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին հարցուպատասխանի միջոցով։
ՍԴ-ում նիստի ընթացքում ԿԸՀ-ի ներկայացուցիչը ընդունեց նաև այն, որ անձը գտնվելով Հայաստանի Հանրապետությունից դուրս, նրա փոխարեն առկա է եղել ստորագրություն, այդ թվում՝ անձնագրային տվյալներ, իրականությանը համապատասխանում էր։ ԿԸՀ-ի նախնական դիտարկումն այն էր, որ պարզապես ուրիշ անձ է նշված հատվածում ստորագրել։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում