Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Նորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանուն Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Նախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանը ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից է

Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում
Թոփ-լուրեր

Ընդդիմության փոքր ու մեծ մարտահրավերները

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով անցած ու չանցած իրական ընդդիմության խնդիրը լինելու է քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակի պահպանումը։

Դա, իհարկե, առաջին հերթին վերաբերելու է խորհրդարանական ընդդիմությանը։ Ընդ որում, օրակարգ թելադրողի կարգավիճակը քիչ կապ ունի խորհրդարանում ունեցած պատգամավորների թվաքանակի հետ, քանի որ քաղաքական օրակարգ թելադրում են ոչ թե քանակով, այլ բովանդակությամբ։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց մեծ է լինելու ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների հավաքական կերպարի, այլ նաև դրանցում ընդգրկված անհատների դերը։

Ընդդիմության խնդիրն է լինելու՝ իշխող ուսապարկերի խմբակցությանը հակադրվել անհատներով ու անհատականություններով, որոնք կկարողանան գերակա դիրք ունենալ ոչ միայն քաղաքականապես, այլ նաև բարոյական հարթությունում։

Դա դժվար լուծելի խնդիր է, հատկապես, որ ընդդիմության պատգամավորական ցուցակները նույնպես կազմված չեն անբասիր ու հեղինակավոր անձանցից, դրանք ավելի շատ քաղաքական կոմպրոմիսների ու կոնյունկտուրայի հետևանք են։ Եվ եթե ընդդիմության խնդիրը նաև անհատական որակներ ունեցող գործիչներով իշխանության նկատմամբ քաղաքական ու, որ ոչ պակաս կարևոր է, բարոյական գերակայություն ապահովելն է, ապա իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունները որակապես իջնեն, հավասարվեն իր մակարդակին։

Դրա համար կան բավարար չափով ու փորձված տեխնոլոգիաներ՝ սկսած պարգևավճարներից ու ծառայողական ավտոմեքենաներից, մինչև խորհրդարանական մանր ու միջին պաշտոններ, գործուղումներ, այլ ճղճիմ իշխանական վայելքներ։

Կկարողանա՞ ընդդիմությունը հավաքականորեն ու անհատապես դիմակայել այդ գայթակղություններին։ Նաև այս հարցի պատասխանից է կախված լինելու առաջիկա քաղաքական կյանքի բովանդակությունն ու այն, թե ով է լինելու քաղաքական օրակարգ թելադրողը՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունը։

Այս հիմնախնդիրը, ի դեպ, առանձին օրինակով արդեն իսկ ծառացել է ընդդիմադիր խմբակցություններից «Հայաստան» դաշինքի առջև։

Դաշինքի նախընտրական ցուցակի ոչ անցողիկ տեղում ընդգրկված է լրագրող, արցախյան երկրորդ պատերազմի զոհերից Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ով հետպատերազմյան շրջանում անգնահատելի աշխատանք է կատարել զոհերի ու անհետ կորածների հարազատների խնդիրների բարձրաձայնման, նրանց շահերի պաշտպանության հարցերում։

Եվ որքան տրամաբանական էր Գեղամի ընդգրկումը «Հայաստան» դաշինքի ցուցակում, նույնքան կամ ավելի անտրամաբանական կլինի, եթե այդ դաշինքը չգտնի տեխնիկական լուծում ու երկու-երեք այլ թեկնածուների ինքնաբացարկի միջոցով չապահովի Գեղամի ներկայությունը խորհրդարանում, որը լինելու է ոչ թե նրա անհատական, այլ զոհերի ծնողների, հարազատների խորհրդանշական ներկայությունն Ազգային ժողովում։

Որքան էլ ցավալի, այդուհանդերձ դառը իրողություն է, որ պատերազմի հետևանքով երկրում ձևավորվել է հասարակական առանձին շերտ՝ բաղկացած պատերազմի զոհերի ծնողներից ու հարազատներից։ Ու այդ շերտն առաջին հերթին պետք է ներկայացված լինի խորհրդարանում, որում գտնվող՝ ինչպես իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր պատգամավորներն անհատական ու հավաքական պարտք ու պատասխանատվություն ունեն այդ մարդկանց առաջ։

Գեղամը, ահա, ծանրագույն վիճակում գտնվող այդ խավի ներկայացուցիչը կարող է լինել խորհրդարանում, որտեղ, անգամ բարոյականության իսպառ բացակայության պայմաններում, այդուհանդերձ դժվար կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան ճամարտակել պատերազմի մասին՝ Գեղամի աչքերին ուղիղ նայելով։
Սա փոքր, բայց բովանդակային առումով էական մարտահրավեր է ընդդիմության համար, որը պետք է ընտրություն կատարի կուսակցական-խմբային կոնյունկտուրային շահերի և խորհրդարանում առնվազն բարոյական գերակա ներկայություն ունենալու միջև։

Ակնհայտ է, որ իշխանությունը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը, երախտապարտ կլինի «Հայաստան» դաշինքին, Ռոբերտ Քոչարյանին, եթե չգտնվի այդ տեխնիկական լուծումը, ու Գեղամ Նազարյանը խորհրդարանում ներկայացված չլինի։

 168.am