Քննարկվում է ռուս սահմանապահների ներկայության ընդլայնումը. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Ռուս սահմանապահներն արդեն ներկա են Սյունիքի մարզում, ընթանում է այդ ներկայության ընդլայնման հարցը։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի տեղամասում տեղակայված են ռուս սահմանապահների պահակետեր, որոնք օժանդակում են, որպեսզի իրավիճակը լինի հանգիստ, կայուն։ «Շատ կարեւոր է, որպեսզի տեղի բնակչությունն իրեն ավելի հարմարավետ զգա այս նոր, իր համար անսովոր իրավիճակում։ Այո, ընթանում է քննարկում, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը»,- նշել է Կոպիրկինը։
Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման եւ այն պայմանավորվածությունների իրականացման շահերից ելնելով, որոնք կան, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով։ «Այս հարցերի վերաբերյալ ընթանում են առարկայական խորհրդակցություններ, այդ հարցերը քննարկվում են, այդ թվում գործնական առումով։ Կարծում եմ, երբ ընդունվեն համապատասխան որոշումներ, մենք այդ մասին բոլորս կիմանանք»,- եզրափակել է դեսպանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց