Երկրային կյանքից հեռացել է սիրված երգչուհի Ռաֆաելա Կառան (Տեսանյութ)
Աշխարհահռչակ իտալացի դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի Ռաֆաելա Կառան մահացել է այսօր՝ 79 տարեկան հասակում: Նա հիվանդ էր արդեն տեւական ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera-ն:
Ռաֆաելա Կառան, ինչպես հայտնել է նրա նախկին ամուսին Սերջո Յապինոն, խնդրել է իրեն հուղարկավորել հնարավորին չափ համեստ արարողությամբ:
Կառան երեխաներ չուներ, բայց աշխարհում աջակցում էր 150 հազար անչափահասների:
Կառան աշխարհում հայտնի է դարձել անցած դարի 70-80 ական թվականներին: Նրան սիրում եւ լսում էին նաեւ Հայաստանում: Նրա ամենատարածված եւ սիրված կատարումներից էր A far l`amore comincia tu երգը (Արա առաջին քայլը, որ զբաղվես սիրով), որը տարբեր երկրներում երկար ժամանակ հիթ երգ էր համարվում:
Կառան գրքէեր է գրել երեխաների համար, վարել հեռուստահաղորդումներ:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով