Ես էլ չեմ ուզում իրենց հերքել. «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դեռ hստակ որոշում չունի՝ վերցնե՞ն մանդատներն ու գնա՞ն խորհրդարան՝ Փաշինյանի գլխավորած Ազգային ժողովում ընդդիմություն աշխատելու, թե՞ հրաժարվեն իրենց բաժին հասած նման ճակատագրից և պայքարի այլ ուղի բռնեն: Ամեն դեպքում, դաշինքի անդամների, այդ թվում անձամբ Քոչարյանի հայտարարություններից ու ելույթներից ակնհայտ զգացվում է, որ հակված են վերցնելն մանդատներն ու գնալ ընդդիմություն աշխատել նոր ԱԺ-ում: Չնայած, հիշեցնենք, Քոչարյանը բառացի խոստացել էր, որ ընտրություններից հետո ինքն անպայման իշխանության է գալու:
Բայց վերջնական որոշում դեռ չունեն և մանդատները վերցնելու մասին դեռ չեն շտապում հայտարարել, քանզի դիմել են Սահմանադրական դատարան և սպասում են ՍԴ-ի կայացրած որոշմանը՝ ընտրությունները կեղծված լինել-չլինելու վերաբերյալ:
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հրապարակ»-ի հարցին՝ վերցնելո՞ւ են մանդատները, թե՞ ոչ, ասաց՝ ՍԴ-ի որոշումը հրապարակելուց հետո անպայման կհայտարարեն այդ մասին, և հանրությունը կիմանա:
Այսինքն՝ վերջնակա՞ն չէ ԱԺ գնալու որոշումը, Սողոմոնյանը նորից նույնը կրկնեց. «Ես ամեն ինչ ասացի, Սահմանադրական դատարանի որոշումը հենց լինի, անմիջապես կհայտարարենք» :
Դիտարկմանը, թե իր թիմակիցները չեն հերքել, որ կվերցնեն մանդատներն ու կգնան ԱԺ, Սողոմոնյանն ասաց. «Բան չեմ կարող ասել, ես էլ չեմ ուզում իրենց հերքել, ինչ կա էս պահին, դա է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց