ԱՄՆ-ն նոր համանախագահ է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում
Օգոստոսի 28-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր մշտական համանախագահ կդառնա Էնդրյու Շեֆերը։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Շատ ուրախ եմ հայտնելու, որ երկուշաբթի օրվանից համանախագահ կլինի Էնդրյու Շեֆերը։ Նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար»,-ասել է Հոգլանդն ու հավելել. «Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»:
«Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»,-ասել է Հոգլանդը:
Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները, հեռանալուց առաջ նշել է դեսպան Հոգլանդը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար