Անգելա Մերկելը կտրել է մրցակցի գլուխը
Գլուխը պատկանում է Բունդեսթագի գալիք ընտրություններում երկրորդ թեկնածու, Մերկելի հակառակորդ՝ Մարտին Շուլցին։
Մոսկվա, 9 փետրվարի, /ТАСС/ Charlie Hebdo ամսագրի գերմանական տարբերակը լույս կտեսնի շապիկին Անգելա Մերկելի պատկերով՝ ձեռքում Բունդեսթագի գալիք ընտրություններում երկրորդ թեկնածու՝ Մարտին Շուլցի կտրված գլուխը։
Շապիկի վրա Մերկելը մի ձեռքով բռնել է գլուխը, մյուսում սեղմում է արյունոտ դանակը։ Կողքի վրա, փոքր պլանով պատկերված է Der Spiegel ամսագիրը, որտեղ մինչ այդ պատկերել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ազատության արձանի գլուխը ձեռքում։ Աջից ստորագրված է. «Spiegel-ի ընթերցողներն իրենց կորցրել են» ։ Ինչպես գրում է Bild –ը, հղում անելով Charlie Hebdo գերմանական տարբերակի խմբագրությանը, այս ցիտատը «հարգանքի տուրք էր Համբուրգի գործընկերներին»։
Գերմանական Der Spigel ամսագիրը փետրվարի 4-ին լույս էր տեսել շապիկի վրա Դոնալդ Թրամփի ծաղրանկարով։ Ավելի ուշ Die Welt թերթի մեկնաբան Կլեմենտ Վերգինը քննադատել էր այդ ծաղրանկարը եւ մի նյութ էր հրապարակել՝ «Spigel-ի շապիկը արժեզրկում է լրագրությունը» վերնագրով։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով