Քոչարյանի եւ Գեւորգյանի գործով դատն ընդմիջվել է անձեռնմխելիության փաստաթղթեր ներկայացնելու համար
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստն սկսվեց դատախազներ Պետրոս Պետրոսյանի եւ Գեւորգ Բաղդասարյանի ուշացումով։
Դատախազներն ուշացել էին մի քանի րոպե, սակայն դատավորը հասցրեց ընդմիջում հայտարարել։ Եվ անմիջապես էլ շարունակել նիստը։
Դատավորը հիշեցրեց, որ կա հանգամանք, որը խանգարում է գործի քննությանը։ Խոսքը Քոչարյանի եւ Գեւորգյանի կարգավիճակի մասին է, քրեական հետապնդման առումով նրանց անձեռնմխելիության մասին՝ որպես պատգամավորի թեկնածուներ, եւ պատգամավորի հավանական ապագա կարգավիճակի մասին։ Աննա Դանիբեկյանը փաստեց, որ առայժմ դատարանը ստույգ տվյալներ չունի։
Հիշեցնենք, որ երկու մեղադրյալներն էլ «Հայաստան» դաշինքից պատգամավորների ցուցակում են, Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է ցուցակը։ Այսպիսով, նրանց վրա տարածվում է պատգամավորական անձեռնմխելիությունը։
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե ինչու է դատարանը կարծում, որ այդ հանգամանքը խանգարում է արդարադատության իրականացմանը։ Դատավորը հիշեցրեց, որ եթե կարգավիճակ կա, պետք է ձեռնարկվեն այն հաղթահարելու քայլեր։ Բայց առայժմ դատարանը նման տվյալներ չունի։
Փաստաբան Արամ Վարդեւանյանը առաջարկեց հայտարարել կեսժամյա ընդմիջում, որպեսզի ներկայացնի փաստաթղթերը։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ քրեական հետապնդումն սկսվել է մինչեւ ընտրությունները եւ այս իրավիճակի վրա չի տարածվում։
Դատարանը հայտարարեց կեսժամյա ընդմիջում, որպեսզի պաշտպանության կողմը փաստաթղթեր ներկայացնի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց