Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու

Երկու օր է` ինտելեկտուալ շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց և ինչ է լինելու։ Սրանք կարևոր հարցեր են՝ թե՛ պետության հեռանկարի, և թե՛ անձնական անելիքի հարթությունում, բայց պետք է հասկանալ, որ էմոցիան այստեղ լավագույն «գործընկերը» չէ։ Պետք է հարցերին պատասխանել հնարավորինս առանց դրա։

Ինչ կատարվեց

Պետության խոշոր փլուզումների` սկսված և ընթացքի մեջ գտնվող պրոցեսում հայ ժողովուրդը դրսևորեց պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ։
Սա է «ինչ կատարվեց» հարցի ամենահամառոտ պատասխանը։ Չլինեին ընտրությունները՝ դա կլիներ սահուն պրոցես, բայց եղան արտահերթ ընտրություններ ու մենք դա ֆիքսեցինք կտրուկ։ Բայց դա ֆիքսեցին նաև մեր հակառակորդները և մեր դաշնակիցները։ Եվ պատահական չէ, որ օտարեկրյա փորձագիտական շրջանակների գնահատականներում կարմիր գծով գնում է «ինքնասպան պետություն» ձևակերպումը։

Ինչ է լինելու

Պետության փլուզման ինտենսիվությունը ուժեղանալու է, այն ստանալու է ձևակերպված փաստաղթերի տեսք։ Եվ, ըստ այդմ, շատ բաներ դառնալու են անշրջելի։
Ադրբեջանն ու Թուրքիան անելու են ամեն ինչ, որ մենք միշտ լինենք Պաղեստին։ «Պաղեստին» գաղափարի տրամաբանությունը կիսակայացած միավորն է։
Իսրայելական հրիթառակոծումից, հարյուրավոր զոհերից հետո հաջորդ օրը Պաղեստինը առանց հետևություն և հիշողություն վերադառնում է բնականոն կյանքի` մինչև հաջորդ միջադեպը և հաջորդ հրթիռակոծումը։ Ինչու՞. որովհետև Պաղեստինը Չպետություն է։ Այնտեղ գործում են այլ կենսական օրենքներ և մեխանիզմներ։
Պատերազմ-պարտություն-անթիվ անհամար զոհեր-ճոխ աղմկոտ հարսանիքներ-կորստի գաղափարի բացակայություն- ընտրություններ՝ վերարտադրություն-բնականոն կյանք։ Սա էլ մեր վարքագիծն է, որ հենց այնպես չի լինում։

Կա պարզ մի իրողություն, որը մենք պետք է ընդունենք. 1991-ին անկախություն ստացած պետությունից ոչինչ չի մնացել։ Փոխվել է

■ Պետության տարածքը
■ Բնակչության թիվը
■ Կշիռը
■ Նպատակները
■ Մեր երազանքները
■ Մեր պատկերացումները՝ մեր և երկրի մասին
■ Մեր տոնացույցը
■ Հայկականությանը միավորող գաղափարները
■ Մեր հեռանկարը

Ունենք նոր Հայաստան. էլ նորը ինչպե՞ս է լինում՝ 2.5 տարում փոխել պետության և ժողովրդի բոլոր հիմնական պարամետրերը՝ դարերի հնության և գալիքի տիրույթում։
Այսօրվա Հայաստանը Պաղեստին է։ Կիսապետություն՝ ուժեղ գիշատիչ պետությունների կողքին, այլ երկրների հատուկ ծառայությունների պայքարի արենա։
Ինչ մնում է մեր պետական և ազգային երազանքներին, ապա դրանք հիմա գտնվում են զրոյական մակարդակի վրա՝ մինչև մեր թշնամիները ու դաշնակիցները մեզ համար կձևավորեն նորը։

Առաջիկայում ստորագրվող փաստաթղթերով ամրագրվելու է անշրջելիության առանցքը։ Ամեն մեկը ստանալու է իրենը՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Մեզ համար կսահմանվի կիսապետության կարգավիճակ, որի սահմանները միառժամանակ կպահեն ռուսները, որի առանցքային ճանապարհներին /հասկանալ` միջանցքները/ կպարեկեն ռուսները։

Նման պայմաններում խոսել ազգային պետության, ազգային երազանքների, Հայաստանում հոգևոր, գիտական, մշակութային արժեքների ստեղծման մասին՝ ծիծաղելի է։ Մենք, իհարկե, զուտ գենետիկ հիշողության հաշվին կտանք տաղանդավոր դեմքեր՝ այլ պետությունների՝ այլ միջավայրերում։

Թուրքիան ունի լուծելու ևս մեկ հարց և հիմա այն հաջողությամբ իրականացնում է՝ քանդել հայկական աշխարհը։ Հայաստան-Արցախ-սփյուռք համակարգը գրեթե քանդված է, բայց Թուրքիան հասկանում է, որ Հայաստանի` որպես պետության վերածննդի ամենակարևոր գործոնը դա է, ու հենց այդ ռիսկը պետք է վերացնել։
Արցախը գրեթե չկա, այն այս պահին անուժ է, իսկ ապագան՝ անորոշ։
Սփյուռքի մասով՝ նույն ինտենսիվ պրոցեսներն են, և դասական սփյուռքի գաղափարն ու հզորությունները ինտենսիվ սպանվում են։ Այս ընտրություններից հետո և ստորագրվելիք փաստաթղթերից հետո՝ այդ սփյուռքն օտարանալու է Հայաստանից՝ հայկական պետությունից։
Այս և այլ` թուրքական հետաքրքրության խնդիրների լուծման ճանապարհին շատ կարևոր է եկեղեցու դեմ պայքարը, ինչը քարոզարշավում ձևակերպվել է որպես նախընտրական թեզ. ուղիղ ասված բառեր են։
Հայկական պետության կազմաքանդման գործում հսկայական կարևորության գործոն է բոլորին բոլորի դեմ թշնամացնելը։ Այսօր հասարակության ատոմիզացիան ահռելի ծավալների է։ Այն մտել է քաղաք, գյուղ, փողոց, շենք, տուն, ընտանիք։ Պետություն քանդելու համար ավելի պարարտ հո՞ղ, ավելի գրագետ քայլե՞ր։

Զուտ ներքաղաքականություն

ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին սպասում է երկու շատ պարզ փորձություն, որը Նիկոլը անպայման և մեծ հաճույքով անելու է.

ա/ Պարգևավճարները
բ/ Ֆունկցիոնալ անիմաստությունը

Շատ արագ նոր ԱԺ-ին տրվելու են պարգևավճարներ։ 3 տարի դա կոռուպցիա, թալան անվանած ընդդիմությունը կանգնելու է ընտրության առաջ։ Եթե ֆինանսապես ապահով ընդդիմադիրները կարող են «սկզբունքային» խաղալ և հրաժարվել, ապա մյուսները կանգնելու են դժվար ընտրության առաջ՝ վերցնելը նշանակում է այլ բան, չվերցնելը՝ իրական պրոբլեմ, որովհետև այդ մարդիկ դժվար են ապրում և եկամտի այլ աղբյուր չունեն։ Եվ հենց ընդդիմադիր խմբակցություններում առաջանալու է նոր լարվածություն, նոր դասակարգային պառակտում։

Մյուս փորձությունը լինելու է առաջին իսկ քիչ թե շատ հնչեղ օրինագծի շուրջ, երբ ընդդիմությունը քվեարկությամբ որևէ ազդեցություն չի կարողանալու գործել։ Խոսել-բարձր խոսել-էլի խոսել... ու հետո քվեարկության վրա ունենալ զրո ազդեցություն։ Նման մի քանի դեպքից հետո ընդդիմության ֆունկցիոնալ արժեքը սրընթաց անկում կապրի։

Եվ վերջում՝ հույսի մասին

Կա՞ արդյոք հույս։ Իհարկե կա, և այն պետք է քննարկել դարձյալ առանց էմոցիաների։ Հայաստանն ունեցել է և առաջիկայում փաստաթղթերով ամրագրվելու են առկա և նոր կորուստները։ Ցավոք, հունիսի 20-ից հետո դա կասեցնելու ռեսուրս չի երևում։
Հետո գալու է համազգային ֆրուստրացիայի փուլը և երկրին պետք է լինելու նոր քաղաքական հոսանք /հոսանքներ/, դա լինելու խեղդվող զանգվածի համար օդանցքը։
Նոր հոսանքներն արդեն ծանր իրողություններից ելնելով պետք է փորձեն կազմել վերելքի ճանապարհային քարտեզը։ Հուսահատ և մաշկի վրա ամեն ինչ տեսած ժողովուրդն այլևս չի դիմադրելու։ Լուռ համաձայնելու է, որ լինի փոփոխություն, որ լինի հրաշք, որ իրենց փրկեն։ Հրաշք չի լինելու, բայց որակական փոփոխությունների հնարավորություն կլինի։

 Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ