Հաագայի դատարանը գրանցել է ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցը
Ամերիկացիների կողմից Իրանի Կենտրոնական բանկի՝ արգելանքի տակ դրված գույքի բռնագրավման առիթով ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը գրանցվել է Հաագայի միջազգային դատարանում: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով իրավական հարցերով Իրանի փոխնախագահ Մաջիդ Անսարիին:
«Բարեբախտաբար՝ մի շարք դեպքերում մենք կարողացել ենք հաջողության հասնել: Մեզ հաջողվել է Հաագայի միջազգային դատարանում գրանցել մեր հայցը՝ կապված ամերիկացիների կողմից Իրանի Կենտրոնական բանկի՝ արգելանքի տակ դրված գույքի բռնագրավման հետ»,- հայտարարել է Անսարին:
«Մեզ համար դա կարեւոր քայլ է, քանի որ հայցի գրանցումը նշանակում է, որ այն ընդունվել է դատարանի կողմից՝ դատաքննություն անցկացնելու համար»,- հավելել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով