Ցեղախումբ եւ շաման
Ավետիք Իշխանյան
Հունիսի 20-ի ընտրություններ կոչված ֆարսով, մենք ներկայացանք ոչ թե ազգ կամ ժողովուրդ, այլ ցեղախումբ։Մենք ընտրեցինք ոչ թե պետություն, այլ տարածք, ոչ թե երկրի ղեկավար, այլ ցեղախմբի առաջնորդ-շաման։
Մեր ընտրությամբ ցույց տվեցինք, որ զուրկ ենք տարրական արժանապատվության զգացումից, որ մեզ համար Արցախ,Սյունիք՝ Հայրենք հասկացողություններ գոյություն չունեն, որ մեր հազարավոր զոհերն ու հարյուրավոր գերիներն , իսկապես զոհվել և գերևարվել են հանուն ոչնչի։Մենք ընտրեցինք դավաճանությունը, հայհոյանքը, ստորությունը, բանսարկությունը,գռեհկությունը, տգիտությունը, անօրինականությունն ու կոռուպցիան։
Մենք պատրաստ ենք հանուն գումարի վաճառել մեր արյունը, հայրենիքը։
Վերանայել է պետք մեր ողջ պատմությունը։ Համոզված եմ, որ միշտ այսպես է եղել։ Մենք հրաժարվել ենք ինքնապաշտպանությունից,քողարկվելով խաղաղության կեղծ գաղափարի ներքո, ընտրելով ցեղասպանությունն ու հայրենիքի կորուստը։
Այլևս որևէ քաղաքագետ-վերլուծաբան կեղծ դեմքով իրավունք չունի ճամարտակելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի կամ Ադրբեջանի դավադրությունների մասին ։ Այս ընտրությունները ողջ աշխարհին ցույց տվեցին մեր ողորմելիությունն ու անհայրենիք լինելը։ Եվ մեր թշնամիներն առնվազն տխմար-գթասիրտներ պետք է լինեն, որ չօգտվեն իրենց համար այս բարենպաստ իրավիճակից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց