Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի հավաքին համակարգել է դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի և «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի եզրափակիչ հավաքներին մասնակցության առնչությամբ վարչական ռեսուրսի չարաշահման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 24/7 աշխատանքի սկզբունքով իրականացրել է տեղի ունեցած հավաքների ու ընտրական գործընթացին առնչվող մյուս բոլոր իրադարձությունների անկախ ու անաչառ ուսումնասիրություն, մշտադիտարկման են ենթարկվել հավաքները՝ ինչպես տեղում, այնպես էլ սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ: Անկախ քննության են ենթարկվել ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը, դիմումներն ու բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը:
Սույն հայտարարությամբ անդրադարձը կատարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու «Հայաստան» դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հարցերին՝ նրանցից երկուսի համապատասխանաբար հունիսի 17-ի և հունիսի 18-ի եզրափակիչ հավաքների կազմակերպման հետ կապված:
Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա՝ հունիսի 17-ի հավաքի ժամանակ արձանագրվել են հրապարակումներ, այդ թվում՝ տեսանյութեր ու լուսանկարներ, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այդ թվում՝ նաև դպրոցներից) մասնակցությունը հավաքին: Եղել են հրապարակումներ հավաքին դատաիրավական մարմինների ու Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատակիցների քաղաքացիական հագուստներով ներգրավելու վերաբերյալ:
Արձանագրվել են հրապարակումներ այն մասին, որ «Հայէկոնոմբանկի» տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: Հայէկոնոմբանկի հետ կապված՝ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին:
Հատուկ ուսումնասիրվել են տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ու աշխատակիցներին, ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ:
Պարզվել է, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն արձանագրվել: Այստեղ նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում ինչպես նշված, այնպես էլ որևէ այլ հոգեբուժական կազմակերպության պացիենտների ու խնամյալների մասին հրապարակումները դադարեցնել, զերծ մնալ նրանց քաղաքական հարցերի, այդ թվում՝ շահարկումների ներգրավելուց: Նման երևույթները թիրախավորման, խարանի ու խտրականության են արժանացնում հոգեբուժական կազմակերպություններում խնամվող անձանց, ոտնահարում են նրանց իրավունքները:
Հունիսի 18-ի հավաքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ, որոնք պարունակում են ստուգման ենթակա տվյալներ «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքին մասնակցության համար վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երազ» բիզնես կենտրոնի աշխատակիցների կազմակերպված մասնակցությանը հունիսի 18-ի հավաքին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձաանագրել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից այս տվյալների հրապարակումը:
Արձանագրվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին ընտրություններին մասնակցության հարցին առնչվող հրապարակված ձայնագրությունը, ինչպես նաև Ա.Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:
Նշված բոլոր տվյալները կուղարկվեն ՀՀ դատախազություն՝ ստուգման նպատակով:
Հատուկ ենք նշում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկել է իր տրամադրության ներքո եղած տվյալները կամ նյութերը:
Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնարար կարևորությունը երկրի համար, ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պարտավորությունը՝ նշված տեղեկությունները պետք է իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակում ստուգման ենթարկվեն: