Այսօր Հրապարակում լինենք առաջին հերթին Հերոս տղերքի փոխարեն
Հերոս տղերքի ծնողներ, եղբայրներ, քույրեր, ընկերներ, ընկերուհիներ, հարեւաններ, ուսուցիչներ, դասախոսներ։ Շատ անգամ եմ լսել ձեզնից՝ ի՞նչ անենք մեր զոհված տղերքի համար կամ ի՞նչ կարող ենք անել։
Այսօր ձեր եւ առաջին հերթին նրանց փոխարեն ժամը 19.00-ին եղեք Հանրապետության հրապարակում։ Եկեք Հանրապետության հրապարակ, որ մեր տղերքի երկրային կյանքերն ընդհատած տականքներն ավելի ճլորեն, ավելի սարսափեն ու մտքներով չանցնի 21 -ին արյուն թափել։
Մնալով տանը դուք աջակցում եք մարդասպան մոլագարին։ Մենք, առաջին հերթին մենք՝ հերոսների ծնողներս, եղբայրները, քույրերը, ընկերները, ուսուցիչները պետք է լինենք Հանրապետության հրապարակում։
Մենք, քանի որ այդպես է ուզում Աբգարս, Վարդանը, Դավիթը, Հայկազը, Մխիթարը, Գեւորգը, Սարոն, Էրիկը, Գոռը, Գջարը, Կարենը, Արթուրը, Արգամը, Ալեքսը, Ավիկը, Վաղուլը, Վահագը, Արամը, Նարեկը, Արան՝ մեր տղերքը։
Ապրենք այնպես, որ արժանի լինենք Երկնքում նրանց կողքին լինել։ Տղերքը ձեր քայլին են սպասում։ Նրանք իրենց կյանքն են տվել հայրենիքի համար՝ մեզ համար, իսկ մենք ընդամենը պետք է գնանք Հանրապետության Հրապարակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց