Դուք ինչպե՞ս եք կանգնում ձեր եղբայրներին զոհածի կողքին
Մինչ Շուշիում Էրդողանն Ալիևի հետ գաթա է ուտում, հերթական անգամ ստիպելով մեզ վերապրել պարտության աղետն ու ստորացումը, Փաշինյանը մուրճը ձեռքին արշավում է դեպի Սյունիք։ Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։
Բայց խոսքս ինքնահաստատման անհաջող փորձ անող Փաշինյանին չեմ ուղղում, այլ նրան ուղեկցող 1400 ոստիկաններին, որոնք առավոտից Սյունիքը վերածել են ոստիկականական մարզի։ Այստեղ մասնագիտական պարտականություններից զատ կա նաև բարոյական կողմ։ Դուք ինչպե՞ս եք այսօր կանգնում մի իշխանության կողքին, որը Շուշիում ուղղակիորեն զոհեց ձեր գործընկերներին։ Ձեզ ինչպե՞ս չի անհանգստացնում այն հարցը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ձեր գործընկերներին կենտրոնացրեցին Շուշիի Մշակույթի տանը, որը անհասկանալի պայմաններում և անհասկանալի «նավոդկայով» ռմբակոծվեց Ադրբեջանի կողմից։
Այսօր դուք ուղեկցում եք մի անձի, ով ողջ ողբերգության պատասխանատուն է։ Եվ խնդրում եմ չտաք բազմաչարչար «Բա ի՞նչ անենք» հարցը։
Պատասխանը մեկն է՝ լինել ժողովրդի կողքին, սատարել երկիրը փրկելու նրա ձգտումներին, հունիսի 20-ին հանդես գալ որպես արժանապատիվ քաղաքացի և արժանապատիվ ոստիկան, մերժել ձեր եղբայրների կորստյան պատասխանատուին, թույլ չտալ, որ նա ժողովրդին տանի բախումների, բռնել նրա ձեռքը, աջակից չդառնալ հնարավոր ողբերգության։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին