Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Ինքը պետք է հեռանա, բայց ոչ թե նրա համար, որ մեզ կոռումպացված է անվանում, այլ որովհետև մեզ հայրենազրկել է, խայտառակել է». Շիրակի թեմի առաջնորդ

Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում կրկին անդրադարձել է հոգևորականներին՝ նրանց անվանելով կոռումպացվածներ։

«Հոգևոր էլիտայի ներկայացուցիչները, վերջին օրերին չէ, վերջին տարիներին, նրանք ամեն ինչ արել են՝ խոսքը նեղ էլիտայի մասին է, ղեկավար կազմի մասին է, ՀՀ կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք, ցավոք, նույն իրավիճակն այնտեղ ունենք։ Մեզ այսօր ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները։ Ոչ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները, այսօր Հայ Առաքելական եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ։ Խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդը ձայնագրություն է հրապարակում, որտեղ ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ Առաքելական եկեղեցու էությանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և խոսքը եզրափակեց Աստվածաշնչից հատվածներ մեջբերելով։

Հիշեցնենք՝ երեկ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր հոգևորականությանը, նշելով, որ այնքան հեղափոխություն կանեն, մինչև հոգևորականից մինչև քաղաքական էլիտա խոնարհվեն ժողովրդի առաջ։

«Մենք այդ կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել. այո՛, եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն՝ մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տե՛ր չեք, դուք ծառա՛ եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր. Հայաստանում տեր լինելու է ժողովուրդը, քաղաքացին, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց»,- ասել էր նա։

168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարություններին, նշեց, որ նախ, Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, թե ինչ ունի հայ հոգևորականության դեմ, որ այդպես է խոսում։

«Ես չգիտեմ, թե նա իր հիվանդ երևակայության մեջ ինչ է մտածում, ես ինչպե՞ս կարող եմ ասել, թե ինչ է մտածում։ Ես այդքան կարողություն չունեմ նրա հիվանդ երևակայությունը հասկանալու համար։ Նա ի՞նչ է հասկանում՝ կոռումպացված ասելով, հոգևորականներն ինչո՞վ են կոռումպացված, այդ ո՞վ է մեզ կաշառք տվել, որ մենք էլ վերցրել ենք, ինչո՞վ է արտահայտվում մեր կոռումպացված լինելը»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնոդը նաև ընդգծեց՝ հայ հոգևորականությունն իր հստակ դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ արդեն արտահայտել է՝ նրա հրաժարականը պահանջելով։

«Մենք հստակ ասել ենք՝ ինքը պետք է հեռանա, բայց ոչ թե նրա համար, որ մեզ կոռումպացված է անվանում, այլ՝ որովհետև նա մեզ հայրենազրկել է, խայտառակել է, մեր հպարտությունն ու արժանապատվությունը գողացել է։ Նա մեր երկիրն իջեցրել է անդունդի մեջ։ Նա մեր բանակն է քայքայել, հասցրել ծայրահեղ ծանր վիճակի։ Մենք այս ամենի համար նրա հրաժարականն ենք պահանջել, այնքան մարդ կա, որ մեզ ինչ ասեք անվանում է՝ Աստված իրենց հետ։ Դե, ինքն ուզում է ցույց տա, թե մեր դեմ, մեր կոռումպացված լինելու դեմ պայքարում է, և դրա համար մենք իրեն դեմ ենք, սա սխալ եզրակացություն է»,- շեշտեց սրբազանը։

Միաժամանակ նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ սեփական սխալները գտնել ու դրանք ընդունել, այդ պատճառով էլ մեղադրում է ուրիշներին։

«Որևէ մեկը եթե իրեն դեմ է՝ կոռումպացված է, սա է նրա եզրակացությունը, երևակայությունը»,- եզրափակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։