Մամուլում հայտնվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի՝ Օբամային ուղղված նամակը
The Miami Herald պարբերականը Հալիդ Շեյխ Մոհամմեդի նամակից հատված է հրապարակել, որին ԱՄՆ-ում համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչը: նամակը հասցեագրված է նախկին նախագահ Բարաք Օբամային: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նամակը գրվել է 2015 թվականի հունվարին, սակայն Գուանտանամո բանտի աշխատակիցները, որտեղ պահվում է Մոհամմեդը, հրաժարվել են այն ուղարկել պետության ղեկավարին: Երկրի դատական իշխանություններին ահաբեկչի փաստաբանի դիմումից հետո նամակը, ամեն դեպքում, հայտնվել է Օբամայի սեղանին:
18 էջանոց նամակում Մոհամմեդը պնդում է, որ «9/11-ին իրենք չեն սկսել պատերազմը»: Նրա կարծիքով՝ դա «արել եք դուք եւ մեր երկրում ձեր բռնապետերը»: Օբամային որակելով «օձի գլուխ» եւ «հարստահարման եւ բռնապետական երկրի» նախագահ՝ նա ընդգծել է, որ «ձեր ձեռքերին դեռ չի չորացել Գազայում սպանված մեր եղբայրների, քույրերի ու երեխաների արյունը»:
Մոհամմեդը նաեւ գրել է, որ երբեք ներում չի խնդրի ամերիկացիներից, եւ իրեն չի վախեցնում ցմահ ազատազրկման կամ մահապատժի հեռանկարը:
2016 թվականի հոկտեմբերին ԱՄՆ քաղաքացի կինն առաջին հայցն էր ներկայացրել Սաուդյան Արաբայի դեմ երկու օր անց այն բանից հետո, երբ Սենատը հաղթահարել էր նախագահ Բարաք Օբամայի օրենսդրական վետոն, որը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին թույլ է տալիս համապատասխան հայցեր ներկայացնել:


















































Գերմանիայում ոստիկանությունը առեւտրի կենտրոնում ահաբեկչության փորձ է կանխել
Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել Հյուսիսային Կորեան ճանաչել ահաբեկչությունը հովանավորող պետություն
Գերմանիայում ձերբակալել են մի տղամարդու, որը ահաբեկչություն էր ծրագրում զինվորականների ու ոստիկանության դեմ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին