Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել մարզասարք, տալ անփորձ մարդկանց ձեռքը․ Ռոբերտ Քոչարյան

«Այս ընտրություններին մենք գնում ենք պարտված ժողովրդի հոգեբանությամբ։ Ցավոք, դա այդպես է։ Այդ պարտությանը մեզ հետևողականորեն պարտադրում էին հենց Հայաստանում»,- Աշտարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Բացի այդ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք խոսում ենք ազգային արժեքների պահպանման մասին։ Չեմ հիշում որևէ քաղաքական դիսկուրս, երբ հիմնական թեմաներից մեկն ազգային արժեքների պահպանումն է եղել։ Պատճառը պարզ է․ ուղիղ երեք տարի հետևողականորեն անում էին ամեն ինչ, որ խարխլեն այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում, ինչի համար մենք հայ ենք կոչվում։ Այս երկու գործոնն իրար հանդիպեցին, և մենք ունեցանք այս արհավիրքը։ Սա ծրագրվա՞ծ էր, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ այո՛, որովհետև պարտություն կարող ենք կրել միայն դեպքում, երբ հետևողականորեն քայքայում են մեր արժեքային համակարգը, քայքայում են մեր բանակը, որը մեր երկրի ողնաշարն է, մեր պաշտպանությունն է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ո՞վ է այդ ամեն ինչը մեր գլխին բերել։ Մենք պետք է հեռացնենք այն քաղաքական ուժին, որն այս վիճակին է բերել և հասցրել սեփական ժողովրդին։ Դա կարո՛ղ եք և պե՛տք է անեք դուք 10 օր հետո», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ներկայացնում ենք մի թիմ, որն ունի փորձ, գիտելիք, կամք ու վճռականություն։ Առանց նման որակների ճգնաժամային իրավիճակներում երկրի ղեկին նստելը հանցագործություն է։ Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել մարզասարք, տալ անփորձ մարդկանց ձեռքը։ Որպես հետևանք ունենալու ենք կրկնակի ավելի մեծ խնդիրներ։ Դրա համար մեր առաջարկն է ձեզ՝ ընտրեք «Հայաստան» դաշինքը»,- նշեց նախագահը Քոչարյանը։

«Մենք մեծ բեռի տակ ենք մտնում, հատկապես՝ ես, որովհետև երկու անգամ նման բեռի տակ մտել եմ և պատվով դուրս եմ եկել։ Հետևաբար, անձնապես սա բավականին ռիսկային է ինձ համար․ թասիբի, պատվի, արժանապատվության հարց է կրկնել այն հաջողությունները, որ մենք ունեցել են և հասնել ավելիին։ Ես հասկանում եմ, որ ռիսկի տակ եմ դնում իմ կենսագրությունը։ Օգնեք ինձ և մեր քաղաքական թիմին ստանձնել այս պատասխանատվությունը, և մենք կապացուցենք, որ ի վիճակի ենք կրկնել մեր հաջողությունները։ Եվ ոչ ոք չմտածի, որ հանգիստ ենք թողնելու ձեզ՝ աշխատացնելու ենք գիշեր-ցերեկ։ Ինքներս էլ մի քիչ ձեզանից շատ ենք աշխատելու», - եզրափակեց դաշինքի առաջնորդը։

Մանրամասն՝ տեսանյութում։