Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ սահմանը պետք է կառուցել որքան հնարավոր է շուտ
Ադրբեջանի հետ սահմանը պետք է կառուցել որքան հնարավոր է շուտ՝ ապահովելով առավելագույն ամրություն: Այս մասին Ծաղկահովտում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Հակառակ դեպքում կլինեն վտանգավոր միջադեպեր: Մեկ անասունը կկորի, մեկ գերիներ կլինեն: Պետք է ամրապնդվել, հետագայում անցակետեր տեղադրել»,-ասաց Քոչարյանը:
Պատասխանելով սահմանների պաշտպանության իսրայելական մոդելի մասին հարցին՝ նախկին նախագահը հիշեցրեց, որ իր ժամանակին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Տավուշում նմանատիպ մոդել է իրականացրել:
«Բնակիչները շատ գոհ էինք: Ասում են՝ եթե մարդկանց զենք բաժանենք, կարող են կրակել միմյանց վրա, սակայն կարող են կրակել նաեւ որսորդական զենքից: Ճիշտ եմ համարում նման մոդել կիրառելը»,-հավելեց նախկին նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց