Կոչ Ջավախքից. ընտրե՛լ «Հայաստան» դաշինքին նաև հանուն ջավախահայության ապագայի
Սիրելի՛ հայրենակիցներ
Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադեպ մարտահրավերների առջև՝ կորցրել ենք Արցախի զգալի հատվածը, վտանգված են հայկական պետականությունը եւ ինքնիշխանությունը: Այս իրավիճակում Ջավախքը, ջավախահայերը չեն կարող անտարբեր մնալ։ Մենք գիտակցում ենք, որ թույլ հայկական պետականության պայմաններում վտանգվում է նաեւ ջավախահայության ապագան։
Հաշվի առնելով անցյալի փորձը՝ մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակից կարող ենք դուրս բերել միասնական ջանքերով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդությամբ եւ ղեկավարությամբ։
Մենք՝ ջավախահայերս, լավ ենք հիշում, թե հայ-վրացական միջպետական հարաբերություններն ինչ բարձր մակարդակի վրա էին Ռոբերտ Քոչարյան-Հայ Յեղափոխական Դաշնակցություն համագործակցության տարիներին, ինչը մեզ համար շատ կարեւոր է։
Մենք հիշում ենք, թե ինչպիսի կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական ծրագրեր էին իրականացվում Ջավախքում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։
Պատահական չէ նաեւ, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրություններում միայն «Հայաստան» դաշինքն է, որ նախընտրական ծրագրում առաջարկում է խորացնել եւ ընդլայնել ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ որպես բարեկամ երկրի, եւ պահպանել ջավախահայության ազգային ինքնությունը:
Հաշվի առնելով վերոնշյալ հսկայական ավանդը Ջավախքում իրականացված ծրագրերում, հաշվի առնելով նշված ժամանակահատվածում հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը՝ կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին, մասնավորապես՝ Հայաստանում ապրող ջավախքցիներին՝ հունիսի 20-ին ակտիվ մասնակցել մեր ազգի համար գերկարեւոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկել «Հայաստան»՝ Ռոբերտ Քոչարյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Վերածնվող Հայաստան», դաշինքի օգտին։
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
09․06․2021թ.


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց