Ադրբեջանական «Արդարադատություն» . ԱԱԾ պահեստազորի սպաներ
Ադրբեջանում ծավալվող դատական գործընթացներում ակնհայտորեն նկատվում է հայ ռազմագերիների նկատմամբ հնարավոր մեղսագրման փորձեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը:
Գերեվարվածներից թիրախավորվում են հատկապես 50-ն անց մարդիկ, որոնց նկատմամբ վախեցնելու, շանտաժի ենթարկելու ու այլ մեթոդների գործադրմամբ փորձում են հասնել ցուցմունքների կորզման, թե իբր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, ադրբեջանցիների զինվորների սպանությանը, նրանց կտտանքների ենթարկելուն։
Ներկայումս Բաքվի զինվորական դատարանում քննվում է ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական գործը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 113 (կտտանքներ), 115-ի 2-րդ մասի (պատերազմի օրենքների խախտում), 279 (զինվորական կազմավորումներին մասնակցություն), 318 (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։
Եվս մեկ անգամ հրավիրում ենք հնարավոր բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն այն բանի վրա, որ Ադրբեջանը չի խորշում կեղծիքների դիմելուց՝ հետապնդելով որքան հնարավոր է մեծ թվով հայ ռազմագերիների վերոնշյալ մեղադրանքներով պիտակավորելու նպատակ, որպեսզի հետագայում նրանց փոխանակի հայկական կալանավայրերում պահվող սիրիացի միջազգային տեռորիստների հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց