Քվեարկի՛ր, որ հաղթես
Նիկոլը Հերոստրատի դափնիների հետևից է գնում։ Նրա իրական կարգախոսն է՝ «Կա՛մ ես կմնամ Հայաստանում իշխանություն, կա՛մ կկործանեմ Հայաստանը»։
Նիկոլն, ըստ ամենայնի, զգում է, որ իշխանության վերարտադրության լեգիտիմ հնարավորություն չունի։ «Հպարտները» քչանում են, ինքն այլևս առաջվանը չէ, Ալիևը դեռ բացահայտորեն չի օգնում (դրա համար էլ Նիկոլն առաջարկեց գերիներին 1-2 ամիս էլ տանջվել Ադրբեջանի բանտերում կամ սպանվել հանուն իր իշխանության), ֆեյսբուքյան լցնովի լայքերը կոնկրետ քվե չեն դառնալու։
Դատելով քարոզչական կոդերից՝ Նիկոլը փորձելու է վերարտադրվել կա՛մ ընտրակեղծիքներով, կա՛մ սադրանքային բախումներ կազմակերպելով։ Երկու դեպքում էլ արյուն կարող է թափվել։ Նա հենց դա էլ ուզում է։
Նիկոլի անցած ճանապարհն արյունոտ է։ Ինքը շատ լավ հասկանում է, որ պատասխան պետք է տա արյան համար ու վախենում է այդ հեռանկարից։ Նա արյան համար պատասխան տալու վախից պատրաստվում է նոր արյուն թափել։ Դա նշանակում է, որ պետք է կառավարել Նիկոլի վախերն ու չեզոքացնել բախումնային սցենարները։
Պետք է այնպես անել, որ փոփոխությունները մեզանում լինել անցնցում։ Դրա առաջին նախապայմանը ընտրությունների մասնակցության մեծ քանակ ապահովելն է։
Յուրաքանչյուր քաղաքացի գնալով ընտրատեղամաս՝ քչացնում է բախումների, ցնցումների ու արյան հավանականությունը։ Բարձր մասնակցությունը անցնցում իշխանափոխության երաշխիքներից է։
Քվեարկի՛ր, որ հաղթես։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց