նիկոլը սպառնում է, քանի որ սարսափում է
Նախընտրական արշավի ամենասկզբից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կապիտուլյանտը որոշել է շարունակել ծաղրել եւ վարկաբեկել մեր բանակը, միաժամանակ նաեւ սպառնում է հայ ժողովրդին: Մեկ ասում է, թե թավիշը փոխարինելու է երկաթով, հետո ասում, թե հարյուր հազարավորներ իր ընդդիմախոսներին ոտքի տակ են տալու: Վստահ եղեք, որքան մոտենան ընտրությունները, այնքան սպառնալիքներն ավելանալու են:
Մոլագար մարդասպանը երեկ նաեւ հրահանգեց ծեծել «նիկոլ դավաճան» բացականչող ՀՀ քաղաքացուն, քաշքշելով ավտոմեքենա նստեցնել իրենից դժգոհ տարեց մի կնոջ:
Այս ամենը վկայում է միայն մի բանի մասին. նիկոլը սարսափում է: Նա գնալով ավելի ու ավելի է վախենում: Բնազդորեն գոռում է, վախեցնում, հրահանգում ծեծել, քանի որ վախենում է: Նա հասկանում է, որ իր վերջը մոտ է: Նա հասկանում է, որ շատ շուտով, նստած մեղադրյալի աթոռին ասելու է, թե ինչպես անմատչելի Շուշին հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչու կազմակերպեց Լելե թեփեի գործողությունը, ինչ էր անում կինը բունկերում, ինչու էր կնոջ համար խրամատներ փորել Գորիսի Տեղ գյուղում եւ խաբում մարդկանց, ինչու էր Արծրունին հանձնարարել 44 օր խաբել ժողովրդին, ինչու գողացավ Հայաստան հիմնադրամի փողերը, ինչու բանավոր համաձայնությամբ Սյունիքի սահմանները զիջեց Ադրբեջանին, ինչու...
նիկոլը սարսափում է եւ սպառնում ու խաբում: Նա անդադար խաբում է ու խաբում: Նա այլ բան չի կարող անել: Սարսափում է, քանի որ հասկանում է, որ իր կողմնակիցների թիվն արագությամբ նվազում է եւ հունիսի 20-ին իրեն մի քանի հոգի է քվեարկելու, եւ անգամ հարց է, թե ընտանիքի անդամներն իր օգտին կքվեարկեն, թե ոչ: Վստահ եղեք, որ Աշոտիկը հաստատ չի քվեարկի...
Արմինե Պետրոսյան
Top-News.am

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին