Քարոզչական բայրաքթարներ նախընտրական աղմուկի մեջ. Անդրանիկ Թևանյան
Հայաստանն այս 12 օրվա ընթացքում պրոթուրքական ու հակահայկական քարոզչական դիվերսիայի է ենթարկվելու։ Գլխավոր թիրախում բանակն է,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
«Հայկական բանակն այս սրիկան վարկաբեկում է, որպեսզի հիմնավորի, որ Արցախյան 1–ին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների պարտությունը պատահականություն էր, իսկ 2020–ի 44–օրյա պատերազմում մեր պարտությունը՝ օրինաչափություն։ Դա խիստ անհրաժեշտ է Ալիևին՝ իր ժողովրդին հաղթող ազգ դարձնելու համար։
Պարտության տնաբույծ խորհրդանիշն ուզում է հավերժ պարտվողի կնիք դնել հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի վրա։ Քարոզչական դիվերսանտի ֆունկցիան է այդպիսին։
Արդեն իսկ ակնհայտ է, որ այս 12 օրը Հայաստանի համար ոչ պակաս վտանգավոր են լինելու, քան ռազմական գործողությունների թեժ շրջանում էր։
Կռվի օրերին Հայաստանի ու Արցախի վրա կրակում էին դիմացից։ Հիմա՝ թիկունքից։ Չնայած սա նորություն չէ։ Մեր երկրի վրա թիկունքից կրակում էին նաև մինչև պատերազմը։ Պարզապես հիմա ավելի ինտենսիվ են կրակոցները»,- գրել է Թևանյանը։


















































Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ այլ դատավարություն
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց