Չէ դուք գելխեղդներ չեք
Կութ գյուղում երեկ տեղի ունեցած ամոթալի միջադեպից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե անասունների մի մասին հնարավոր է եղել վերադարձնել։ Միայն, թե չպարզաբանվեց ինչ անասունների մասին է խոսքը։ Իսկ անասունները երեւանյան սրահներից մեկում բարբաջում էին, ծրագրեր հրապարակում։
Այնտեղ էր իհարկե բերանն ու մռութն ամբողջովին արյունոտ բորենին,
Էգ բորենին, որին թվում է թե դեմքը բոտոքսով անճանաչելիորեն փոխելով, մաքրելով արյան հետքերը կարող է փոխել իրականությունը եւ իր հրեշավոր էությունը։
Անասունների թվում տեսանք նաեւ ծեր, լղարած էշին, որը ՀՀ բոլոր կուսակցություններում լինելուց ու դավաճանելուց հետո հանգրվանեց պարտության ու արյան անասնաթիմում։
Այսուայնտեղ էր վազվզում գավառական կզաքիսը, որը պատերազմից շաբաթներ առաջ ասում էր, թե Թուրքիան պատերազմին չի միջամտի, իսկ հետո հեկեկում էր այստեղ, այնտեղ, ընդունում իրենց արածի հրեշավորությունը, բայց հիմա հաղթահարելով թուլությունը, նորից տեղավորվել է մռութն արյունոտ բորենու ոտքերի տակ։
Արնոտ բորենու ոտքերի տակ այս ու այն կողմ էին անում կանեփասեր մի քանի կենդանի, իրենց լայն բացված աչուկները հառելով հավաքված բազմաթիվ էվոլյուցիոն թերզարգացած օրգանիզմների՝ ամեոբանների, հաղաթափիկ ինֆուզորիաների, տզրուկների վրա։ Նրանց աչուկներն առավել լայնանում էին, երբ հայացքն ընկնում էր հովակիմյանի վրա։ Եւ ամենասարսափելին այս պատմության մեջ այն էր, որ անասունները բարբաջում էին ապագայից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց