Այս վիճակում գնալ, գերեզմանների վրա ինչ-որ պոզաներ ընդունել ու եսիմինչ անել, ուղղակի դերասանություն է. Քոչարյան
Այս վերջին 2-3 օրվա ընթացքում գերիների ծնողների և հարազատների հետ մի քանի հանդիպում ենք ունեցել. նրա՛նք են մեզ դիմել։ Այս մասին Երևանի երկու թաղամասերի բնակիչների և շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք մենզ շատ զգույշ էինք պահում այդ քաղաքացիների հետ միայն մի պատճառով, որ իշխանությունը հանկարծ չփորձի շահարկել և չասի, թե մենք քաղաքականացնում ենք այդ հարցը։ Մենք շատ զգուշավոր ենք այս հարցում՝ և՛ նրանց հետ զրուցելիս, և՛ հրապարակային ելույթներում։
Ինձ հետաքրքրում է մի բան՝ ի՞նչ է անում այս իշխանությունը գերիների վերադարձի համար։ Երբ հարցնում եմ՝ այս կամ այն քայլն արվո՞ւմ է, պարզվում է, որ ոչինչ չի արվում։ Մարդիկ հուսահատ վիճակում պատմում են, որ նրանց մեկի մոտից մյուսի մոտ են ուղարկում։ Ընտանիքներ կան, որ այս ընթացքում պետությունից զրո աջակցություն են ստացել։ Հիմա այս վիճակում գնալ, գերեզմանների վրա ինչ-որ պոզաներ ընդունել ու եսիմինչ անել, ուղղակի դերասանություն է»,-ասաց նա:
Քոչարյանի համոզմամբ, պետական մեքենան պետք է աշխատի, այլ ոչ թե մեկ մարդու թատրոն՝ գերեզմանների վրա PR-ով զբաղվելու համար. «Մենք իշխանական լծակներ չունենք և կարող ենք միայն անձնական կապերն օգտագործելով՝ փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ տարբեր երկրների խորհրդարանները հայտարարություններ չարեցին, ինչու արտգործնախարարը նամակներով ոչ մեկին չի դիմում։ Ամենօրյա ռեժիմով այնպիսի ճնշում պետք է գեներացնել Ադրբեջանի վրա, որ գերիների հարցն այսօր արդեն լուծված լիներ»,-ընդգծեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց