Ինչպես նիկոլը խաբեց գոգարանցիներին, շիրակամուտցիներին, կաթնաջրեցիներին, բոլորին
Հասնելով վարչապետի պաշտոնին նիկոլը շարունակեց խաբել ՀՀ քաղաքացիներին, հատկապես նրանց, ովքեր ապրում են գյուղերում, ովքեր լուրերին, հին ավանդույթի ուժով հետեւում են Հանրայինի լուրերի թողարկումով:
Զբաղեցնելով վարչապետի պաշտոնը նիկոլը, օրինակ, խաբեց Լոռվա Գոգարան, Արեւաշող, Շիրակամուտ գյուղերի բնակիչներին, ասելով, թե շուտով հարուստներից խլելու է փողերը եւ բաժանի աղքատներին, օգնելու է գյուղացուն բոլոր հարցերում: Դրա փոխարեն նիկոլը ընկերություն արեց օլիգարխների հետ, իսկ հիմա նրանցից երկուսին՝ Խաչատուր Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին ընդգրկել է իր նախընտրական ցուցակում: Չմոռանանք նաեւ, որ նիկոլը փակեց գյուղնախարարությունը:
նիկոլը, որը իր վարած քաղաքականությամբ պատերազմ բերեց մեր երկիր, գոգարանցիներին, այդ թվում երկու հերոս տղաների հորը խաբել է ու շարունակում է խաբել, թե ինքը մեղք չունի, եւ որ մեղավոր են բոլորը, բացի իրենից:
Գոգարանցիները շուտով կիմանան, որ նիկոլը մի կողմ նետեց երեսուն տարիներին բանակցություններով ձեռք բերվածը, հայտարարեց, որ իր կետից է բանակցում, ոնց ուզում բանակցում է, իսկ վերջում էլ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, բացելով պատերազմի դռները:
Գոգարանցիները շուտով կսթափվեն ու շիրակամուտցիների, սարահարթցիների հետ միասին կհիշեն, որ սեպտեմբերի 26-ին, պատերազմից ժամեր առաջ նիկոլն ասում էր, թե կարող է այնպիսի հայտարարություն անել, որից հետո Ադրբեջանում իրարանցում կսկսվի եւ իշխանափոխություն տեղի կունենա, իսկ դրանից հետո նիկոլին կասեն, բա ինչու մինչեւ հիմա ծպտուն չես հանում:
Գոգարանում, շատ շուտով իմանալու են, թե նիկոլն ու իր ուսապարկերի թիմը որքան պարգեւատրում են երեք տարում եւ կսարսափեն:
Գոգարանում կիմանան, որ նիկոլն այնպիսի հրեշավոր պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ, որ ԱԳ նախարարը, բոլոր տեղակալներով հրաժարական են տալիս:
Գոգարանցիները, այդ թվում երկու որդի կորցրած հայրը կգան ու Երեւանում նիկոլից պատասխան կպահանջեն: Գոգարանցիների աչքերը բացվում են: Նրանք կհասկանան, որ իրենց սիրելի նիկոլն իրենց պարզապես խաբել եւ իրենց տուն աղքատություն եւ պատերազմ է բերել: Կհասկանան, օրը 24 ժամ կմտածեն ու կհասկանան, թե ինչ պետք է անեն լկտի ստախոսի ու նրա ուսապարկերի թիմի հետ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց