Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ովքեր են կանգնել պարտված նիկոլի կողքին

Արդեն մի քանի օր է անցել, ինչ բացահայտվեց նիկոլի ու առողջապահության նախկին նախարար արսեն թորոսյանի իրականացրած ամենաստոր արարքներից մեկը: Բոլորովին պատահաբար ՀՀ քաղաքացիներից մեկը Աբովյանի տուբերկուլյոզային հիվանդանոցի նկուղում տեսավ եւ լուսանկարեց իրար վրա նետված տասնյակ պարկերը, որոնց մեջ մեր հերոս տղերքի մարմիններն էին:

Հասկանո՞ւմ եք, մեր զոհված զինվորների, մեր հերոսների մարմինների հետ այդպես չեն վարվել թուրքերը, ադրբեջանցիները, այլ նիկոլն ու արսեն թորոսյանը: Այն արսեն թորոսյանը, որը ծաղրում էր Աստվածածունչն ու Աստծուն, իսկ մենք դրանից հետո նրան հանդուրժում էինք ՀՀ կառավարությունում: Հիմա էլ արսեն թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի տասներորդ համարն է:

Ողբերգությունն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո, Սյունիքի կարեւոր դիրքերը, անգամ գյուղերը թշնամուն հանձնելուց հետո, Տավուշի տարածքները Ադրբեջանին հանձնել փորձող նիկոլն ու իր թիմը պատրաստվում են մասնակցել ընտրություններին եւ անգամ ձայներ ստանալ: Նրանք պատրաստվում են մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին անգամ հիմա, երբ բացահայտվեց նրանց իրական վերաբերմունքը մեր զոհված տղերքի մարմինների նկատմամբ:

Արարատ Միրզոյանը, որը նեղսրտել էր, որ իրեն ծեծել են պատերազմի ավարտից հետո այսօր նիկոլի ցուցակում երկրորդն է եւ ծպտուն չի հանում Աբովյանի սկանդալից հետո: 

Լիլիթ Մակունցը կին է, բայց նա այդպես էլ չլքեց նիկոլի ցուցակը, ներողություն չխնդրեց, դրանով ընդամենը հասկացրեց, որ ինքը հավասարաչափ պատասխանատվություն է կրում տղերքի մարմինների անարգման համար: Նույնը վերաբերում է Լենա Նազարյանին եւ Արփինե Դավոյանին: 

Խաչատուր Սուքիասյանը, որն ասել էր, թե զինվորը զոհվելու համար է, Աբովյանի սկանդալից հետո, բնականաբար, դուրս չեկավ նիկոլի ցուցակից, ներողություն չխնդրեց: Մնում է հիմա էլ ասի, որ զինվորի մարմինները պարկերի մեջ գցելու եւ նկուղները նետելու համար են: Ու Խաչատուր Սուքիասյանն ակնկալում է, որ իր օգտի՞ն կքվեարկեն: Իհարկե չեն քվեարկի: Ո՞ր հայը այս ամենից հետո այս ցուցակում ընդգրկվածներին կտան իրենց քվեն:

Ալեն Սիմոնյանը, որը վաղուց կամավոր ստրուկ է աշխատում նիկոլի մոտ, նույնպես դուրս չեկավ համամասնական ցուցակից: Եւ ինչպե՞ս դուրս գա, չէ որ նա նիկոլի ստրուկն է: Իսկ ստրուկներն ապստամբում են վեց հազար տարին մեկ:

Հերոս տղերքի ծնողներից ներողություն չխնդրեց նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար, տխրահռչակ Արայիկ Հարությունյանը: Նա, ինչպես նաեւ Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Ռուբեն Ռուբինյանը նիկոլի հետ մնացին «սեւ» ցուցակում:

Այս ցուցակում է նաեւ Հայաստանում ընտրություններից առաջ փողաբաժանության հիմնադիր, գործարար Գուրգեն Արսենյանը: Սա ոչ միայն դուրս չեկավ նիկոլի ցուցակից, ոչ միայն ներողություն չխնդրեց հերոս տղերքի մարմինների անարգման համար, այլ անգամ պատասխանելով լրագրող հարցին ցինիկաբար, լկտիաբար ասաց. «Հիմա ուզում եք ես բացատրեմ զոհված զինվորների աճյունների պահպանման տեխնոլոգիա՞ն, ես դրա մասնագետը չեմ»: Նա շատ շուտով իր այս արտահայտության համար ծնկի եկած պատասխանելու է զոհված տղերքի ծնողների առաջ, վիրավոր տղերքի առաջ, պատերազմից հրաշքով ողջ եւ առողջ տուն վերադարձած տղերքի առաջ: Ընդգծենք, այս տեսակը հանգրվանել է նիկոլի ցուցակում:

Ի՞նչ ասես Նազելի Բաղդասարյանին, Անահիտ Ավանեսյանին, Հերքնազ Տիգրանյանին, մյուս կանանց, որոնք ընդգրված են այս «սեւ» ցուցակո՞ւմ: Լավ, դու հե՞չ կին չեք, լա ձեզ չհուզե՞ց Աբովյանում բացված պատկերը:

Սահմանադրական հեղաշրջման մեջ մասնագիտացած Վահագն Հովակիմյան, դո՞ւ ինչ ես մտածում: Դու մի՞շտ էիր հրեշ, թե հետո դարձար: Քեզ ու քո տղերքին պաշտպանած զոհված տղերքի մարմինները գցել եք նկուղն ու գիշերները հանգիստ քնել: Գիտեմ, չգիտեիր, բայց հիմա գիտես: Գիտես ու լռվել ես այդ ցուցակում: Ի՞նչ պատասխան ես տալու որդիներիդ, հարեւաններիդ: Ի՞նչ ես ասելու:

Հակոբ Արշակյան լրագրողին խփելը հեշտ գործ է չէ, իսկ տղամարդկային որոշում կայացնելը՝ ոչ: Դու մնացիր այդ ցուցակում, դու մնացիր մեր երկիր պարտություն եւ ամոթ, ողբերգություն եւ արհավիրք բերած նիկոլի ցուցակում: Դու եւ Հայկ Կոնջորյանը, Գեւորգ Պապոյանը դեռ ժամանակ ունեք: Որոշում կայացրեք: Ձեզ համար եմ ասում: Ձեր մասին մտածելով եմ ասում: Մեծագույն մեղք եք ձեզ վրա վերցնում մնալով այդ ցուցակում:

նիկոլի հետ նույն ցուցակում է եւ դուրս չեկավ այնտեղից նույնիսկ Աբովյանի սկանդալից հետո Գուրգեն Մելքոնյանը, բայց արդեն չենք զարմանում: Արմեն Փամբուխչյանը եւս մնաց այդ «սեւ» ցուցակում: Կրկին ասեմ՝ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

Բաբկեն Թունյա՞ն, հիմա եւս գիշերները հանգիստ ես քնում ինչպես պատերազմից հետո: Իսկ Էդուրադ Աղաջանյանը դեռ սպասում է հոր որոշմանը: Իսկ հայրը ոչինչ չի ասում եւ մեղքերի մեջ թաղում է որդուն:

Շիրակ Թորոսյան, դու եւս այս ցուցակում ես, որտեղ նիկոլն ու Հովակիմյան Վահագն են, եւ իհարկե, Քոչարյան Անդրանիկը:

Պատերազմից հետո, Աբովյանում բացված սահմռկեցուցիչ տեսարանից հետո մնալ նիկոլի կողքին, նշանակում է ամբողջովին կիսել նրա բոլոր գործողությունների եւ քայլերի պատասխանատվությունը, այդ թվում եւ Աբովյանում մեր տեսած անարգանքը զինվորների, զոհված զինվորների նկատմամբ:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար