Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Արմեն Գևորգյան. Հարգել մեր քաղաքացուն ու ցույց տալ հույսը

Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր. ըստ իս, ամենալուսավոր ու ամենահաճելի օրերից մեկը։ Լավագույն մաղթանքներից ու ցանկություններից զատ, այդ օրը նաև պարտավորեցնում է մեզ էլ ավելի մեծ խորությամբ հասկանալ խնդիրները և ավելի ճիշտ լուծումներ գտնել։

Չէի ցանկանա խոսել տխուր թեմաներից, բայց հենց հանուն մեր երեխաների վաղվա լավ օրվան՝ ստիպված եմ անել։

Կխոսեմ մի նոր սոցիալական խավի մասին, պայմանական ասած՝ Նիկոլի կանանց՝ Փաշինյանի ամենամոլի աջակիցների։

Ի տարբերություն տղամարդկանց, նրանք հանդիսանում են Նիկոլի առավել ազդեցիկ աջակիցների խումբը։ Նրանք էմոցիոնալ կերպով ցուցադրում են իրենց նախասիրությունը և ագրեսիվ ազդում միջավայրի վրա։ Եվ նրանց, հաճախ դժվար է պատասխանել, քանի որ կին են։

Նրանք հայ կանայք են, որոնք կարող են այլանդակ հայհոյանքներ ասել, անիծել այլ հայ մայրերի և չկարեկցել նրանց, ովքեր կորցրել են իրենց երեխաներին 44 օրյա պատերազմի ընթացքում։ Նրանք կանայք են, ովքեր կարող են արդարացնել Նիկոլին՝ հազարավոր երիտասարդների մահվան ու մեր հայրենիքի կորստի հարցում։

Մենք պարտավոր ենք հասկանալ՝ ինչը՞ կարող էր նրանց դրդել այդչափ չարության, ատելության և թշնամանքի, չէ որ նրանք կին են՝ ընտանեկան օջախի պահապաններ և այդօրինակ պաշտպանելով Նիկոլին, իրականում քանդում են մեր ընդհանուր օջախը՝ մեր
հայրենիքը։

Վերջին այցելություններս մարզեր, ապացուցեցին այս ցավոտ թեմայի շուրջ իմ նախկին մտորումների իրավացիությունը։ Որո՞նք են նման խավի գոյության խորքային պատճառները։ Պատճառները բազմազան են, բայց իմ խորին համոզմամբ հիմնական համարվում են սոցիալ-հոգեբանական գործոնները և ժամանակակից տեխնոլոգիաները։

Խորհրդային Միության փլուզումից հետո տասնյակ հազարավոր կանայք մնացին առանց աշխատանք։ Այդ աշխատանքը նրանց համար հանդիսանում էր սոցիալիզացիայի արեալ, միաջավայր։ Ամեն աշխատանքային օր նրանց համար հնարավորություն էր, իրենց կարգի բերելով դուրս գալ հասարակություն, մարդամեջ՝ շփվել, ինտեգրվել, լսել, հաղորդակից լինել։

Նաև այդ նպատակով Խորհրդային տարիներին ողջ երկրով մեկ ստեղծվում էին բազմազան ձեռնարկություններ՝ թեթև արդյունաբերության, վերամշակող և այլն։ Գյուղական վայրերում կային ֆերմաներ և գյուղատնտեսական այլ ձեռնարկություններ։
Դրան ավելացնենք դպրոցները, ամբուլատորիաները, ադմինիստրատիվ հիմնարկները։

Այսօր բազմաթիվ գյուղերում և քաղաքատիպ ավաններում, բացի պետական նշանակության փոքրաթիվ հիմնարկներից ոչ մի այլ գործող հիմնարկ, ձեռնարկություն չկա։
Կանանց սոցիալիզացիայի արեալը կտրուկ փոքրացել է։ Նրանց ճնշող մեծամասնությունն արդեն 30 տարի է տանն է՝ իրենց ընթացիկ հոգսերով և խնդիրներով, և հաճախ բավական ծանր սոցիալական պայմաններով։

Այս մարդկանց հոգեբանությունը և աշխարհընկալումը փոխվել է, դեֆորմացվել։ Երկար ժամանակահատվածի ընթացքում նրանց մեջ կուտակվել է չարություն և քեն՝ սեփական ճակատագրի, սեփական կյանքի, սեփական բարեկեցության պատճառով։ Եվ նրանք երկար ժամանակ չեն տեսել հույսի և սեփական կյանքի փոփոխության հնարավորությունը։

Եվ հանկարծ հայտնվում է Նիկոլը, որը հայտարարում է, որ իրենցից մեկն է և բոլորին սիրում է։ Նրանց շատ վաղուց ոչ ոք նման բան չէր ասել, նրանց չէր համարել կարևոր ու չէր ասել՝ որոշողը դուք եք։

Նիկոլը նրանց անդադար խաբում է, բայց խաբվելը հաճելի է, որովհետև Նիկոլը նրանց տալիս է այդքան սպասված հույսը։ Զուգահեռ նրանց ուղղորդում է «հասկանալ», թե ովքեր են իրենց վատ կյանքի մեղավորները՝ քարոզելով թշնամանք ու ատելություն։
Պարբերական լայվերը իրենց կուռքի, կիսաստծո հետ ուղիղ կապի պատրանք էին ստեղծում։

Նիկոլն այս մարդկանց համար ստեղծեց սոցիալիզացիայի նոր արեալ՝ վիրտուալ իրականությունը / սոցիալական ցանցեր/, որտեղ կարելի էր կիսվել մտքերով, մտորումներով, լուսանկարներով, որտեղ կարելի է անպատիժ հայհոյել, վիրավորել, որտեղ կարելի է մաս զգալ կամ մաս դառնալ մի մեծ կոլեկտիվի՝ Նիկոլի առաջնորդությամբ։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Ակնհայտ է, որ այս մարդկանց կյանքում դեպի լավը ոչ մի փոփոխություն չի եղել։ Նրանք չեն գտել նոր, լավ աշխատանք, նրանց երեխաների կրթության որակը չի լավացել, բժշկական ծառայությունները թանկացել են, կյանքի որակը ակնհայտորեն վատացել է։ Չքավորության մակարդակը երկրում աճել է։ Բայց այս մարդկանցից շատերը չեն ուզում բաց թողնել իրենց «վերջին հույսը»՝ իրենց կուռքին՝ ով անընդհատ խաբում է, բայց անընդհատ հույս է տալիս։

Սա է օբյեկտիվ իրականությունը, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Ինձ այս թեմայով գրելը մարդկայնորեն շատ դժվար է։ Բայց ես սա անում եմ՝ իմ մեջ մերժելով այս շերտի հանդեպ նեգատիվը, հակակրանքը։ Լրիվ հակառակը՝ մենք պետք է հասկանանք խնդիրը խորությամբ, մենք այս մարդկանց պետք է հարգենք, եթե նույնիսկ նրանք մեզ այսօր ընկալում են հակառակորդ։ Գտնենք ու այս մարդկանց առաջարկենք լուծումներ, այս մարդկանց ցույց տանք իրական հույսը։

Այս մարդիկ մեծ հաշվով զոհեր են դժվար կյանքի և անհուսության։ Իսկ Նիկոլը նրանց օգտագործում է՝ անխնա ու սառնասիրտ։ Միայն սեփական շահից ելնելով։


Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ