Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ով կհաղթի այս ընտրություններում

Այս ընտրությունների սոցիոլիոգիան էապես տարբերվում է նախորդներից. հիմա ընտրության հարցը սարսափելի պարզ է՝ վերելքի հնարավորությո՞ւն, թե՞ չդադարող պարտություն։ Բայց նույնիսկ նման հարցադրումն ունի կողմնակիցների ճամբարներ։
Ընդ որում, մի դեպքում հաղթելու են բոլորը, իսկ պարտության դեպքում պարտվելու են բոլորը։

Բոլոր հարցումներով՝ առկա է չկողմնորոշված շատ մեծ զանգված։
Հայաստանում առկա են հանրային տրամադրությունների թափառող հոսանքներ՝ Սյունիքից Տավուշ, Մեղրիից Լոռի, Սև լճից՝ Հյուսիսային պողոտա։ Սա 2018-ի էմոցիաների, մեծ սպասումների, այդ սպասումների փլուզման, 2020-ի ողբերգության արդյունքում հանրային շոկի հետևանքն է։ Պետք է արձանագրել՝ հայ ժողովուրդը գտնվում է շոկի մեջ։

Այս պայմաններում անհրաժեշտություն կա՝ առավելագույնս պարզեցնել ընտրության հարցը, այն դարձնել մատչելի՝ բոլոր խավերի և բոլոր ընտանիքների համար։
Այսօր Հայաստանում գործում են անհատական և կոլեկտիվ հոգեբանության բոլոր վտանգավոր մեխանիզմները։ Իռացիոնալը և սեփական արարքների հանդեպ անհաշվետվողականությունը ծայրահեղ սուր խնդիր է։

Նիկոլի համար գառ մորթող Ակունքի գյուղացին չի կարող բացատրել իր արարքը, նույնիսկ՝ սեփական ինտելեկտի սահմաններում, Ռինդի ուսուցիչը և ծնողը, որոնք երեխաների ձեռքը բռնած ծափահարում են Նիկոլին, չեն կարող բացատրել իրենց արարքը, նույնիսկ Մակունցը, որի հրահանգով մի վագոն ուսապարկ հոտնկայս սկսեց ծափահարել ամեն ինչ պարտված, ամեն ինչ զոհած Նիկոլին, չի կարող բացատրել իր արարքը, որովհետև թե´ ոչխարամորթը, թե´ ուսուցիչը, թե´ Մակունցը այլ միջավայրերում այլ վարքագիծ են դրսևորում՝ գրեթե հակառակ։

Մեկ հաղթանակ, մեկ պարտություն

Հայաստանում առկա է պարտության էջը փակելու անհուսություն։ Մարդիկ չեն հավատում, որ այս էջը հնարավոր է փակել, որ սա ունի վերջ։ Նա, ով կարողացավ լայն շերտերի մոտ կոտրել անհուսության գաղափարը, նա, ով կարողացավ համոզել, որ հնարավոր է փակել պարտության էջը, նա էլ կարձանագրի իր հաղթանակը։ Իմ խորին համոզմամբ՝ հաղթանակ պետք է արձանագրել ընտրության օրից շատ ավելի վաղ։ Դա շատ իրական է, բայց դրա համար պետք է գիտակցել և բացատրել, որ դա լինելու է ոչ թե իքս անձի, դաշինքի, այլ՝ բոլորի հաղթանակը։ Եվ հաղթանակից օգտվելու են թե´ Գեղարքունիքի ոչխար մորթողը, թե´ Ռինդի ուսուցիչը, թե´ Մակունցը։
Իսկ պարտության էջը չփակելը նշանակում է բոլորիս պարտությունը։
Պետք է արժանապատիվ խաղաղության և անվտանգության գաղափարները մտցնել յուրաքանչյուրի տուն, յուրաքանչյուրի միկրոմիջավայր։

Կհաղթի արդյո՞ք պարտությունը

Ընտրությունները կավարտվեն հետևյալ թեկնածուներից մեկի հաղթանակով.

1. Կհաղթի պարտությունը։ Սա նշանակում է, որ կլինենք այն զարմանալի ժողովուրդը, որը կողմ է քվեարկում իր պարտությանը։ Չի փակի պարտության էջը։ Սա կլինի ժամանակակից հայ հասարակության ինքնապահպանման բնազդի, պետության ընկալման պարտությունը։

2. Կհաղթի Ալիևը։ Դա կարձանագրվի ընտրողների՝ տանը մնալու դեպքում՝ անկախ պատճառաբանությունից՝ անտարբերությունից մինչև լավ թեկնածու չտեսնելը։ Կարձանագրվի, որ այսքանից հետո հայ հասարակությունն անտարբեր է իր ապագայի հանդեպ և չի հասկանում ռիսկերը։ Ալիևն անմիջապես կֆիքսի հայ ժողովրդի անկենուսանակությունը ու ավելի մեծ թափով կսկսի իրականացնել իր ծրագրերը։

3. Կհաղթի վերելքի հույսը։ Եթե ընտրությունների միջոցով հասարակությունը որոշում է փակել պարտության էջը, ապա դա ուղիղ ուղերձ է հայկական աշխարհին ու միջազգային հանրությանը։ Սկսում ենք պետության վերելքը՝ դժվար ու աշխատատար մի ճանապարհ, որը ենթադրելու է բոլոր կարող ուժերի մասնակցություն, վերաիմաստավորումներ և էլիտաների սահուն փոփոխություն։

Սրանք ենք ընտրությունների հնարավոր ելքերը։ Բայց կա նաև 4-րդ տարբերակը. հաղթանակը միառժամանակ կհետաձգվի։ Սա կլինի այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքում տարբեր պատճառներով չհաջողվի ձևավորել նոր էֆեկտիվ իշխանություն։ Այս տարբերակի դեպքում սրընթաց կձևավորվի նոր իշխանության պահանջ։ Հաշվված ամիսների ընթացքում։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ