Զախարովա. Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին կարվի հայտարարություն (Տեսանյութ)
«Ռուսաստանը մշտապես աջակցել է այն քայլերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը:
Այս ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը բազմիցս հայտարարել են համանախագահները, այդ մասին խոսվել է 2016 թվականին Վիեննայում կայացած գագաթնաժողովում, Սանկտ Պետերբուրգում՝ 2016-ի հուլիսին, միաժամանակ, համանախագահների կողմից առաջարկված քայլերի իրականացումը կախված է հակամարտության կողմերի բարի կամքից:
Մեր կողմից անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:
Հենց նման մոտեցումը Մոսկվայում կարևորեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս տարվա ապրիլին»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ այժմ համանախագահներն աշխատում են հերթական գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ, այդ նպատակով նրանք այս տարվա հուլիսին Բրյուսելում բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
«Արդյունքում, սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այդ թեմայով կարվի համապատասխան հայտարարություն: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային ցուցաբերվում է հատուկ ուշադրություն, այն մեր արտաքին քաղաքականության առաջանահերթությունների թվում է»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար