6 հայ զինծառայողի գերեվարումը կապում եմ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունների հետ. Վանեցյան
«Պետք է ախտորոշենք իրավիճակը, ինչն է պատճառը, որ մենք ունենք այսպիսի զարգացումներ: 6 հայ զինծառայողի գերեվարումն ես կապում եմ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունների հետ: Նա ուղղակի մեղադրեց Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ՀՀ-ի սահմաններում տիրող իրավիճակի մեջ և Ադրբեջանը նկատելով, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ կա ճեղք՝ օգտվեց այդ առիթից և գերեվարեց մեր զինծառայողներին»: Այդ մասին անդրադառնալով սահմանում տիրող անկայուն իրավիճակին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու այս կապիտուլյանտ իշխանությունն առհասարակ ինչքան մնան երկրի ղեկին, այդքան մեր երկիրն ունենալու է պրոբլեմներ:
«Կապիտուլյանտ և դավաճան իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանությունը պահպանելու համար»,-ընդգծեց Վանեցյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է