Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին․ Արմեն Գեւորգյան

Ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին. Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գեւորգյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քվեարկե՞լ, թե՞ ոչ:

Իմ մարզային այցերի եւ ընտրողների հետ հանդիպումների ընթացքում նկատել եմ մի կարեւոր միտում. Շատ քաղաքացիներ կա՛մ դեռ չեն որոշել մասնակցել քվեարկությանը, կա՛մ մտադիր չեն մասնակցել: Նրանց թիվը շատ մեծ է: Կցանկանայի կիսվել, թե որքան կարեւոր է, որ հնարավոր շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին:

1. 2018-ի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք հիշվում են այն փաստով, որ Նիկոլը հավաքեց 70 տոկոս ձայն: Հետո նա օգտագործեց այսպես կոչված բարձր լեգիտիմությունը մեր երկրի համար աղետալի քաղաքականությունն իրականացնելու համար: Փաստորեն, նշենք, որ բնակչության միայն 30 տոկոսն է քվեարկել Նիկոլի եւ նրա ուսապարկերի օգտին, կամ քվեարկելու իրավունք ունեցողների ոչ ավելի, քան 35 տոկոսը: Իսկ ընտրություններին մասնակցության ցուցանիշը Հայաստանի պատմության մեջ ամենավատն էր ՝ 49 տոկոս: Սա Հայաստանում իշխանության ձեւավորման ամենացածր հանրային լեգիտիմության ցուցանիշն է:

2. Այսօր Նիկոլը ելնում է այն նախադրյալից, որ ընտրություններին մասնակցությունը չպետք է բարձր լինի: Օգտագործելով վարչական ռեսուրսներ՝ նա եւ իր թիմը կձգտեն մոբիլիզացնել իրենց կողմնակիցների առավելագույն քանակը քվեարկելու համար: Դա նրանց հնարավորություն կտա ցածր մասնակցության դեպքում կրկին ձայների բարձր տոկոս հավաքել իրենց օգտին: Այդ պատճառով նրանք տեղերում սկսել են իրական տեղեկատվական եւ իրավական տեռոր. Ստեղծել վախի մթնոլորտ եւ ընտրությունների արդյունքների կանխորոշվածության զգացողություն, որպեսզի հնարավոր ամենափոքր թվով մարդիկ ընդդիմադիր գործունեություն ծավալեն եւ իրականացնեն հակաիշխանական քարոզչություն:

3. Բոլորիս համար կարեւոր է հասկանալ, որ, ի տարբերություն մեր նախորդ բոլոր ընտրությունների՝ հիմա որոշվում է ոչ թե իշխանության հարցը, այլ`արդյո՞ք Հայաստանը պետք է լինի անկախ, թե ոչ: Որոշ չափով դրանք ունեն անկախության հանրաքվեի նշանակությունը: Իր գոյությունից 30 տարի անց երկիրը կանգնեց նոր ընտրության առջեւ ՝ կա՛մ լինել թյուրքական կոալիցիայի կցորդ եւ կորցնել արժանապատվորեն զարգանալու հնարավորությունը, կա՛մ պահպանել իր ինքնիշխանությունը եւ կրկին դառնալ ուժեղ եւ կազմակերպված պետություն:

4. Աշխարհի շատ երկրներում դեռ կա նորմ, ըստ որի քաղաքացիների քվեարկությանը մասնակցելը պարտադիր է: Մենք այս ավանդույթը դեռ չունենք: Այն օգնում է մեր նման երկրներին ստեղծել քաղաքացիական հասարակության ամուր հիմքերը, ձեւավորել քաղաքացիական գիտակցություն եւ ընտրողների ակտիվ դիրքորոշում: 20-րդ դարում զարգացած շատ ժողովրդավարական երկրներ նույնպես անցել են այս ուղիով: Մենք բոլորս պետք է մի պահ պատկերացնենք, որ նույնպես ունենք այս կանոնը եւ անպայման մասնակցենք քվեարկությանը: Չմասնակցելը հավասարազոր է ձեր ձայնը Նիկոլին ու նրա խունտային տալուն:

5. Նիկոլն ու իր թիմը հույս ունեն, որ ընտրությունների միջոցով կկարողանան պահպանել իրենց իշխանությունը: Հասարակությունում արդեն կա այն մասը, որը երբեք չի համաձայնվի նման իրավիճակի հետ: Ակտիվ մասնակցությունը ընտրություններին պետք է ցույց տա, որ եթե Նիկոլն եւ նրա ուսապարկերը ընտրազանգված ունեն, ապա այն ճնշող փոքրամասնություն է, որը այլեւս չի կարողանա ազդել երկրի զարգացման գործընթացների վրա: Հավատացեք, առանց իշխանական լծակների եւ տեղեկատվական ռեսուրսների հասանելիության, Նիկոլի ամենաջերմեռանդ համակիրները շատ շուտով անիծելու են իրենց կուռքին, երբ պարզվեն մանրամասները, թե ինչեր էին անում Նիկոլն ու նրա ուսապարկերը, եւ թե ինչպես են անպիտան ղեկավարել պետությունը վերջին երեք տարիների ընթացքում:

Ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի»։