Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան. նա Ալիեւին դրդում է մինչեւ հունիսի 20-ը պատերազմ սկսել
Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում` ինչպես ծրագրել եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
Նրա խոսքով` նախեւառաջ նախատեսվում է մշակութային, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնողական աշխատանքներ իրականացնել: Թուրք նախարարը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Ադրբեջան, ինչից հետո «Ղարաբաղի վերականգնմանն ուղղված գործունեությունը կակտիվանա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռամադանի ավարտից հետո այցելելու է Շուշի:
Իսկ փորձագետների մի մասը պնդում է, որ ակնհայտորեն դժգոհ պատերազմի արդյունքներից եւ հատկապես ռուսաստանյան զինված ուժերի Արցախում հայտնվելուց, Էրդողանն անդադար Ալիեւին դրդում է մինչեւ հունիսի 20-ը նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ:
Թուրքիայում լավ են հասկանում, որ հունիսի 20-ին կորցնելու են նիկոլի թույլ Հայաստանը եւ իրենց համար սկսվելու է բոլորովին մի նոր փուլ: Ալիեւն առայժմ դիմադրում է, ասելով, որ 44-օրյա պատերազմից հետո ծանր կորուստներ են կրել եւ առայժմ նոր պատերազմի պատրաստ չեն, հատկապես հաշվի առնելով ռուսաստանյան զինուժի ներկայությունն Արցախում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է