Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Մարզերում կյանքի որակն ամեն օր վատթարանում է, իսկ գյուղերն ամեն օր դատարկվում

Արմեն Գեւորգյանը տելեգրամի իր ալիքում գրառում է արել․

«Երևանից դուրս կյանքի մասին

Մի քանի օր անցկացրի մարզերում՝ հանդիպելով ընտրողների հետ:

Արդեն երեք տարի է, հասկանալի պատճառներով, հնարավորություն չեմ ունեցել ուղղակիորեն շփվել մարզերում մեր հայրենակիցների հետ: Մի քանի դիտարկում:

1. Մարզերում կյանքի որակն ամեն օր վատթարանում է: Ամեն ինչ ընթանում է ինքնահոսով: Պետության ներկայությունը զգացվում է միայն ուժային կառույցների աշխատանքում:

2. Գյուղերն ամեն օր դատարկվում են: Որոշ շրջաններում տեղի ունեցավ բնակչության զանգվածային արտահոսք այս տարվա փետրվարի 1-ին՝ Ռուսաստանի սահմանների բացումից հետո: Շատերը հեռանում են ընտանիքներով:

3. Մարզերում բնակչությունը հիմնականում գտնվում է իշխանությունների տեղեկատվական տեռորի տակ: Մեծամասնությունը, երկրի զարգացման հրատապ խնդիրները, զանգվածային միգրացիայի պատճառները, գերիների հարցը և իրավիճակը սահմանին քննարկելու փոխարեն քննարկում են անցյալի թեմաներ, որոնք իշխանությունները տարածում են՝ ուշադրությունը շեղելու համար:

4. Զգացմունքները գերակշռում են բանականության, տրամաբանության համեմատ: Բնակչությունն արագորեն աղքատանում է, մինչդեռ ամեն ինչում մեղավոր են նախկինները:

5. Երկիրը բաժանված է երկու մասի. Ադրբեջանին սահմանակից շրջաններն ավելի սթափ են գնահատում ռիսկերը և դրանց զարգացման նոր հնարավոր հետևանքները: Այլ մարզերում և Երևանում ապագայի հանդեպ տագնապի զգացումը դեռ մակերեսային է:

6. Հայաստանի իշխանությունների վերաբերյալ իրենց գաղափարների բացահայտ արտահայտման վախը գերակշռում է ամենուր. շատերը խուսափում են ընդդիմության հետ համագործակցելուց, քանի որ վրեժխնդրություն է սպասվում:

7. Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ …

8. Բայց կա մի շատ հետաքրքիր միտում, որն արտահայտվում է հիմնականում երիտասարդների մոտ։ Նրանք աչքիդ առաջ սկսում են հայտնաբերել նոր ճշմարտություններ՝ իրենց երկրի ոչ վաղ անցյալի մասին ու սկսում են տալ հարցեր, որոնք 14 տարի կոնսերվացված էին։

Օրինակ՝ ինչպե՞ս երկրաշարժից հետո վերականգնվեց Սպիտակ քաղաքը, կամ աղետի գոտու մյուս բնակավայրերը, ինչպե՞ս է կառուցվել Դիլիջանի թունելը, ինչպե՞ս է ստեղծվել Թումոն, ինչպես է կառուցվել նոր օդանավակայանը, ինչպե՞ս են կառուցվել բազմաթիվ նոր ճանապարհներ և հանգույցներ, զարգացել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Երիտասարդ սերունդը նոր է սկսում տալ այդ հարցերն ու թերևս առաջին անգամ լսում, որ դրանք կառուցվել են Քոչարյանի նախագահության տարիներին։

Եվ նրանք սկսում են համեմատել, օրինակ, որ Նիկոլը երեք տարվա ընթացքում հավաքեց երեք միլիարդ դոլար պետական պարտք, որի արտահայտումը իրենց կյանքում զրոյական է: Հռետորական հարց. Որտե՞ղ է Նիկոլի պարտքով վերցրած երեք միլիարդ դոլարը:

9. Մենք պետք է հասկանանք, որ բախվում ենք ոչ այնքան արտահերթ ընտրությունների, որքան՝ արտակարգ, և կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտության առջև, որը կկարողանա վերականգնել կարգը երկրում, արժանապատիվ երկխոսության մեջ մտնել հարևանների հետ և ապահովել երկարաժամկետ խաղաղություն:

10. Ես ուզում եմ հավաստիացնել, որ նոր իշխանությունների ներքո երկրի վերականգնումն ու զարգացումը կընթանան ավելի ինտենսիվ, քանի որ պետությունը կլինի կոմպետենտ, իմաստուն և հայրենասեր մարդկանց ձեռքում:

Առա՜ջ, դեպի ուժեղ Հայաստան !!!»։