«Պաթոլոգիկ ստախոսները հավատում են իրենց ստին և ամբողջովին մտնում են դերի մեջ». Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաթոլոգիկ ստախոսը հակված է սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկության հաղորդմանը, ինչպես նաեւ հորինում է ֆանտաստիկ, իրականության հետ որեւէ աղերս չունեցող պատմություններ։
Սովորաբար պաթոլոգիկ ստախոսը նման քայլի է դիմում իր վրա այլոց ուշադրությունը բեւեռելու համար, ցանկանալով ապացուցել, որ ինքը իրենից ինչ որ բան է ներկայացնում։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, բայց կարող է եւ հավատան իրենց իսկ հորինած ստին, հայտնած սուտ տեղեկությանը։Պաթոլոգիկ ստախոսներ կարող են լինել թե տղամարդիկ եւ թե կանայք։
Հոգեբուժության մեջ նման անձնավորության նկարագրությունն առաջին անգամ արվել է մոտ հարյուր տարի առաջ։ Պաթոլոգիկ ստախոսությունն անվանվում է նաեւ միֆոմանիա կամ առասպելամոլություն։ Որոշ հոգեբաններ կարծում են, որ պաթոլոգիկ ստախոսները հավատում են իրենց ստին եւ ամբողջովին մտնում են դերի մեջ։
Շատ մասնագետներ, սակայն, մասամբ են համաձայն այս պնդմանը եւ համարում են, որ պաթոլոգիկ սուտը հատուկ հոգեվիճակ է։ Ճիշտ է, կլինիկական ախտորոշումներում պաթոլոգիկ ստախոս եզրույթը չի օգտագործվում, սակայն հոգեբույժների մեծ մասը վստահ են, որ պաթոլոգիկ ստախոսությունը կամ հոգեկան հիվանդության կամ գերցածր ինքնագնահատականի հետեւանք է եւ շեշտում են, որ այս տեսակին չի կարելի քիչ թե շատ պատասխանատու հանձնարարություններ տալ կամ այնպիսի աշխատանք տալ, որից կախված է մարդկանց անվտանգությունն ու առողջությունը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է