Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Վարչապետի աթոռից կառչածի եւ ԱԳՆ պատասխանատուների հայտարարությունների միջեւ կան հակասություններ. «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը հայտարարություն է տարածել այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ի կատարումն «Պատիվ ունեմ» դաշինքի պահանջի՝ այսօր տեղի է ունեցել դաշինքի ներկայացուցիչների եւ ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը, որի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԳ պաշտոնյայից պարզաբանումներ է պահանջել Հայաստանի եւ Արցախի կենսական շահերին վերաբերող գործընթացների եւ սեղանին առկա փաստաթղթերի վերաբերյալ:

Ա.Այվազյանի հավաստիացումները վերաբերում էին այն հանգամանքին, որ իրենց գերատեսչությունը տեղյակ է միայն մամուլում շրջանառվող նախագծից, եւ որեւէ այլ փաստաթուղթ ԱԳՆ խողովակներով չի անցել:

Հաշվի առնելով դավադիր կապիտուլյանտի ստախոս աշխատաոճը եւ Հայաստանի ու Արցախի համար՝ դրա կործանարար հետեւանքները, տվյալ հանգամանքը չի բացառում մեր կենսական շահերին առնչվող հավելյալ նախագծերի առկայության կամ նախապատրաստման գործընթացը, որը ընթանում է՝ շրջանցելով արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունը:

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կապիտուլյանտը բազմիցս մոլորեցրել է հանրությանը, թաքցրել բանակցային գործընթացի կարեւորագույն դրույթները, «բանավոր ըմբռնումով» տարածքներ է հանձնել, գաղտնիության պայմաններում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել թշնամու հետ եւ փաստաթղթեր ստորագրել:

Վերջին շրջանում քիչ չեն նաեւ վարչապետի աթոռից կառչած անձի եւ ԱԳՆ պատասխանատուների հայտարարությունների միջեւ առկա ակնհայտ հակասությունները, որոնք այս իշխանությունների քաոտիկ կառավարման մասին վկայող եւս մեկ ախտանշան են հանդիսանում:

Ակնհայտ է, որ ստեղծված ճգնաժամը իշխանության հանցավոր անգործության, մասնավորապես՝ պետական սահմանի տարբեր հատվածներում անվտանգային անհրաժեշտ համակարգերի ներդրման տապալման հետեւանք է, ինչի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն զարգացրել է իր առավելությունը մարտադաշտում եւ դիվանագիտական հարթությունում, այլեւ Հայաստանին նոր զիջումների օրակարգ թելադրել:

Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը եւ դրանում գլխավոր ստախոսի աններելի մեղքը, կրավորական եւ պարտվողական կեցվածքը, լեգիտիմության բացակայությունը, դավաճանական հետագիծը, տապալված դիվանագիտական միջավայրը,

«Պատիվ ունեմ» դաշինքը կապիտուլյանտից պահանջում է.

1. անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները եւ գաղտնի բանակցությունները Հայաստանին եւ Արցախին վերաբերող հարցերով:

2. մինչեւ արտահերթ ընտրությունների ավարտը եւ նոր իշխանության ձեւավորումը զերծ մնալ Հայաստանի Հանրապետության անունից հայ ժողովրդի ազգային շահերին առնչվող խոստումներից։

3. դիվանագիտական ներուժը կենտրոնացնել Արցախի կարգավիճակի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման եւ ապահովման, ինչպես նաեւ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ:

«Պատիվ ունեմ» դաշինքը նաեւ հորդորում է Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը անհրաժեշտության պարագայում կրկին լծվել հայրենիքի պաշտպանության գործին»։