Բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու. Իշխան Սաղաթելյան
Վարչապետի աթոռը ժամանակավոր զբաղեցնող անձը չի կարող սպասարկել Հայաստանի շահերը, հետեւաբար նրա կողմից ստորագրվող փասթաթուղթն էլ չի կարող մեր շահերից բխել: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ստորագրվելիք նոր փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերին է համապատասխանում:
Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ Փաշինյանը չունի լեգիտություն եւ իրավասություն որեւէ փաստաթուղթ ստորագրելու, իսկ եթե դա անում է ճնշումների տակ, ապա թող հեռանա: Սաղթելյանը վստահ է, որ այդ փատաթուղթը ենթադրում է տարածքների զիջում եւ հիշեցնում է, որ Դաշնակցությունը միշտ էր զգուշացնում՝ Փաշինյանն Ալիեւի հետ իր բանավոր պայմանավորվածությունները փորձելու է փաստաթղթավորել:
Որ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի աթոռն է զբաղեցնում, դրանում Սաղաթելյանը նաեւ իր մեղքի բաժինն է տեսնում եւ ներողություն խնդրում ժողովրդից:
Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկել է ստորագրել միասնական փաստաթուղթ, որով բոլորը հայտարարում են, որ մինչեւ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումը, այս իշխանությունները չպետք է բանակցություն վարեն կամ փաստաթուղթ ստորագրեն: Իշխան Սաղաթելյանը Մարուքյանի այս առաջարկին պատասխանում է իր առաջարկով. բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է